Երևանում նոր ճանապարհներ կկառուցվեն, քաղաքը կբեռնաթափվի
ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել է ««ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը հայտնել է, որ «ՀՀ և Ասիական զարգացման բանկի միջև «Երևանի քաղաքային զարգացման ներդրումային ծրագիր» վարկային համաձայնագիրը ստորագրվել է 2023 թվականի նոյեմբերի 27-ին. այն Կառավարության երաշխավորությամբ վարկ է Երևանի համայնքային խնդիրները լուծելու նպատակով: Ունի միջանկյալ և վերջնական արդյունքներ. մասնավորապես, խոսքը վերաբերում է ճանապարհաշինության ոլորտում առկա խնդիրների լուծմանը: Համաձայնագրով նախատեսված գումարը կազմում է 60,090 մլն եվրո:
Ներկայացվել է Երևանում նոր ճանապարհների, Հրազդան գետի վրա նոր կամուրջի կառուցվելիք նախագծերը, որոնց նպատակը Երևանի բեռնաթափումն է:
Երևանի քաղաքապետի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը, անդրադառնալով պատգամավորներին մտահոգող` քաղաքի ծանրաբեռնվածության թեթևացմանը վերաբերող հարցին, նշել է, որ ներկայում քաղաքի բեռնաթափման, ճանապարհների ընդլայնման, ճանապարհաշինության մի քանի ծրագրեր են իրականացվում: Ըստ նրա` ուսումնասիրության գործնական փուլում է Թբիլիսյան, Եղվարդի խճուղիների նախագիծը: Արդեն պատրաստ է Աջափնյակ մետրոկայարանի կառուցման նախագիծը և անցնում է պարզ փորձաքննություն: Քննարկվում են Ուլնեցի, Ռուբինյանց, Զվարթնոց օդանավակայանը շրջանցող ճանապարհների կառուցման հարցերը:
Նախագիծը ստացել է դրական եզրակացություն:
Նմանատիպ հոդվածներ
ԴԱՀԿ-ն հայտարարություն է տարածել տուգանքների հետ կապված
«Հարգելի’ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում՝ լրացումներ և փոփոխություննե...
Սամվել Թոփալյանը պատասխանել է Տիգրան Մանսուրյանին
«Գոյ» թատրոնի կառավարման խորհուրդն ու դերասանական անձնակազմը Նիկոլ Փաշինյանին են դիմել՝ «Գոյը» որպես մասնավոր թատրոն պահ...
Հակակոռուպցիոն կոմիտեն ՊԵԿ-ում է. ձերբակալվել են օպերլիազորներ
Քիչ առաջ Հահակոռուպիցոն կոմիտեի մեծ թվով աշխատակիցներ ժամանել են Խորենացի փողոցում գործող ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի...
Ցեղասպանության վտանգը տարածվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա. ամենաբարձր նախազգուշացումը՝ Լեմկինի ինստիտուտից
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը երրորդ անգամ է հայտարարել կարմիր դրոշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացում...