Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջ է գրանցել
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ հորիզոնականով և այժմ զբաղեցնում է 95-րդ տեղը։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած թիմը նախորդ ամիս անցկացրել էր երկու ընկերական հանդիպում՝ սեփական հարկի տակ պարտվելով Կոսովոյի թիմին (0-1) ու արտագնա խաղում՝ Չեխիայի հավաքականին (1-2)։
Լավագույն տասնյակում կան փոփոխություններ։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում է աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան։ Բելգիան շրջանցել է Անգլիային ու բարձրացել երրորդ տեղ։ Թոփ-10-ում են նաև Բրազիլիան, Պորտուգալիան, Նիդերլանդները, Իսպանիան, Իտալիան ու Խորվաթիան։
Հայաստանի հավաքականը հաջորդ ընկերական խաղերն անցկացնելու է ամռանը, մրցակիցները կլինեն Սլովենիան (հունիսի 4, Լյուբլյանա) ու Ղազախստանը (հունիսի 7, Երևան)։ ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում Սլովենիան 57-րդն է, իսկ Ղազախստանը՝ 103-րդը։
Նմանատիպ հոդվածներ
Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի հավաքականը 14 մեդալ է նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում, ևս երկու հայ մարզիկներ էլ մեդալներ են նվ...
Գարիկ Կարապետյանն օլիմպիական ուղեգիր է վաստակել
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Թաիլանդում օլիմպիական ուղեգիր վաստակեց։ Թաիլանդի...
Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստա...
Ֆուտբոլային ակումբը թալիսմանին հեռացրել է աշխատանքից երկրպագուների հետ սիրախաղի համար
Անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերս» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Չեմպիոնշիփում, աշխատանքից ազատել է իր թալիսմանի...