Գարիկ Կարապետյանն օլիմպիական ուղեգիր է վաստակել
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Թաիլանդում օլիմպիական ուղեգիր վաստակեց։
Թաիլանդի Պհուկետ քաղաքում ընթացող ծանրամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում, որը միևնույն ժամանակ Փարիզ-2024 -ի վարկանիշային մրցաշար է, այս քաշային կարգում այսօր Հայաստանը ներկայացնում էին երկու ծանրորդ` Սամվել Գասպարյանն ու Գարիկ Կարապետյանը։
Պոկում վարժությունում Սամվել Գասպարյանը 172կգ արդյունքով զբաղեցրեց 14-րդ տեղը, իսկ Գարիկ Կարապետյանը, 185կգ արդյունքով, երրորդ տեղը։
Գասպարյանը հրաժարվեց հետագա պայքարից, քանի որ պոկում վարժությունում ցույց տված արդյունքը բավարար չէր երկամարտում բարձր արդյունքի հասնելու համար։
Իսկ ահա Գարիկ Կարապետյանը շարունակեց իր ելույթն ու երկրորդ մոտեցման ժամանակ, պարզապես կռիվ տալով ծանրաձողի հետ, գլխավերևում պահեց 216կգ կշռող ծանրաձողն ու երկամարտի 401 կգ արդյունքով զբաղեցրնելով երկրորդ տեղը` նվաճեց օլիմպիական խաղերի վարկանիշ։
Նմանատիպ հոդվածներ
Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի հավաքականը 14 մեդալ է նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում, ևս երկու հայ մարզիկներ էլ մեդալներ են նվ...
Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստա...
Ֆուտբոլային ակումբը թալիսմանին հեռացրել է աշխատանքից երկրպագուների հետ սիրախաղի համար
Անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերս» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Չեմպիոնշիփում, աշխատանքից ազատել է իր թալիսմանի...
Ջոկովիչը սահմանել է համաշխարհային ռեկորդ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա...