Ֆուտբոլային ակումբը թալիսմանին հեռացրել է աշխատանքից երկրպագուների հետ սիրախաղի համար
Անգլիական «Քուինս Պարկ Ռեյնջերս» ֆուտբոլային ակումբը, որը հանդես է գալիս Չեմպիոնշիփում, աշխատանքից ազատել է իր թալիսմանին երկրպագուների հետ սիրախաղի համար, հայտնում է The Sun-ը։
Հրատարակության տվյալներով՝ տղամարդը, ով աշխատում էր սև կատվի Ջուդի հագուստով, պարել է ակումբի երկրպագուների հետ և խնդրել նրանց հեռախոսահամարը։ Հաղորդվում է, որ աշխատակիցը պարբերաբար նախազգուշացումներ է ստացել՝ խնդրելով կենտրոնանալ աշխատանքի վրա և դադարեցնել շփվել երկրպագուների հետ։
«Ակումբում բոլորը սիրում էին Ջուդին: Ոմանք դժգոհում էին, որ նա ավելի շատ զբաղվում է տիկնանց հետ, քան տղաներին խրախուսում խաղադաշտում: Նա միշտ պարում էր նրանց հետ, իսկ հետո փորձում էր ստիպել նրանց, որ իրեն տան իրենց համարը: Ջուդիին զգուշացրել էին, բայց նա շարունակում էր նույն ոճով իրեն պահել, իսկ ակումբն այլընտրանք չուներ»,- հրատարակությանը հայտնել է թիմի աղբյուրը:
Շատ երկրպագուներ դժգոհ են ակումբի ղեկավարության որոշումից և պահանջում են վերադարձնել թալիսմանը։
Նմանատիպ հոդվածներ
Գարիկ Կարապետյանն օլիմպիական ուղեգիր է վաստակել
Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ, 102 կգ քաշային Գարիկ Կարապետյանը Թաիլանդում օլիմպիական ուղեգիր վաստակեց։ Թաիլանդի...
Հայ մարզիկները 16 մեդալ են նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում
Հայաստանի հավաքականը 14 մեդալ է նվաճել սամբոյի աշխարհի գավաթի խաղարկությունում, ևս երկու հայ մարզիկներ էլ մեդալներ են նվ...
Ծանրամարտի աշխարհի 2027թ. առաջնության անցկացման իրավունքը վստահվել է Հայաստանին
Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան որոշում է կայացրել 2027 թվականի աշխարհի առաջնության անցկացման իրավունքը վստահել Հայաստա...
Ջոկովիչը սահմանել է համաշխարհային ռեկորդ
Սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը սահմանել է համաշխարհային ռեկորդ՝ դառնալով պատմության մեջ Պրոֆեսիոնալ թենիսիստների ասոցիացիա...