ՀԱՄԱՍ–ը Նեթանյահուին մեղադրում է հրադադարը խոչընդոտելու մեջ
ՀԱՄԱՍ-ի ավագ առաջնորդ Ուսամա Համդանը կարծում է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց չկա՝ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի կողմից ստեղծված խոչընդոտների պատճառով, հինգշաբթի հաղորդում է The Times of Israel-ը:
«Օկուպացիոն կառավարությունը դեռ խուսափում է համաձայնագրեր կնքելուց, բանակցություններն առաջ չեն գնում», - ասել է Համդանը մամուլի ասուլիսի ժամանակ։
Նա ասել է, որ ՀԱՄԱՍ-ը ճկուն է բանակցություններում, սակայն Նեթանյահուն առաջ է քաշում պահանջներ, որոնց պատճառով կողմերը չեն կարողանում համաձայնության գալ։ Նա նաև մեղադրել է վարչապետին Գազայի հատվածում պահվող իսրայելցի պատանդների ազատ արձակմամբ «չհետաքրքրված լինելու» մեջ։
Մինչդեռ անկլավում մարտերը շարունակվել են ։ Գազայի հատվածից երեք հրթիռ է արձակվել Կիբուց Քֆար Ազահի ուղղությամբ։ Իսրայելի պաշտպանության բանակը (IDF) հայտնել է, որ նրանք բոլորն ընկել են բաց տարածքում, և ոչ ոք չի տուժել:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում զինհաշվառման տարիքային շեմը կիջեցվի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով զինվորական հաշվառման վերցված քաղաքացիների տարիքային շեմը 2...
ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինային 100 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու հարցի շուրջ
ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինային մինչև 100 միլիարդ դոլար արժողությամբ հնգամյա օգնության փաթեթի գաղափարի շուրջ, որը կկիրառվի...
Ադրբեջանի ՊՆ-ն շարունակում է ապատեղեկատվություն տարածել․ ՀՀ ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել:Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։Ադրբեջան...
«Հեզբոլլահ»–ը տասնյակ հրթիռներ է արձակել իսրայելական թիրախների ուղղությամբ
Կիրակի լիբանանյան «Հեզբոլլահ»–ը հայտարարել է, որ տասնյակ հրթիռներ է արձակել Գոլանի բարձունքներում գտնվող իսրայելական թիր...