ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինային 100 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու հարցի շուրջ
ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինային մինչև 100 միլիարդ դոլար արժողությամբ հնգամյա օգնության փաթեթի գաղափարի շուրջ, որը կկիրառվի անկախ Արևմուտքում հնարավոր քաղաքական փոփոխություններից, մասնավորապես, եթե Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ ընտրություններում, գրում է Financial Times-ը՝ հղում անելով աղբյուրներին։
«Սա կլինի Ռուբիկոնի հատումը: ՆԱՏՕ-ն դերակատարում կունենա Ուկրաինային մահացու աջակցությունը համակարգելու գործում... Ես տեսնում եմ, որ կոնսենսուսի նշաններ են ի հայտ գալիս», - թերթին ասել է իրավիճակին ծանոթ դիվանագետներից մեկը:
Ըստ մի շարք դիվանագետների, այսպես կոչված «Առաքելություն Ուկրաինայի համար» առաջարկը ներկայացրել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը։ Ծրագրի համաձայն՝ դաշինքը պետք է համատեղ համակարգի 100 միլիարդ դոլարի օգտագործումը, որը կհատկացվի դաշինքի անդամ 32 երկրների կողմից։
Եթե առաջարկը հավանության արժանանա, ապա ՆԱՏՕ-ն վերահսկում է Ուկրաինայի հարցով ԱՄՆ-ի գլխավորած Կոնտակտային խումբը և դաշինքին թույլ կտա կառավարել Կիև մահաբեր զենքի մատակարարումը, բացատրում է թերթը։
Նա ընդգծում է, որ Ստոլտենբերգի ծրագրի վրա աշխատանքը տեղի է ունենում այն բանի ֆոնին, որ ԱՄՆ Կոնգրեսը չի կարողանում համաձայնության գալ Կիևին օգնության մեծ փաթեթի շուրջ անցյալ տարվա աշնանից:
Միևնույն ժամանակ, Ստոլտենբերգի առաջարկը, եթե իրականացվի, կապահովի ամերիկյան ֆինանսական շատ ավելի համեստ մասնակցություն, քան նախատեսված էր մինչ այժմ։ Այսպիսով, դիտարկվող սխեմաներից մեկի համաձայն՝ ԱՄՆ-ին անհրաժեշտ կլինի ՆԱՏՕ-ի ընդհանուր հիմնադրամին փոխանցել ընդամենը 16 մլրդ դոլար։
FT-ն ընդգծում է, որ այս առաջարկը կքննարկվի այս շաբաթվա վերջին ՆԱՏՕ-ի արտգործնախարարների կողմից Բրյուսելում կայանալիք հանդիպման ժամանակ։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում զինհաշվառման տարիքային շեմը կիջեցվի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով զինվորական հաշվառման վերցված քաղաքացիների տարիքային շեմը 2...
Ղազախստանից Թաթարստանի ուղղությամբ ԱԹՍ–ներ չեն արձակվել. Ղազախստանի ՊՆ
Աստանան հերքել է Թաթարստանի ուղղությամբ Ղազախստանից անօդաչու թռչող սարքերի արձակման մասին ռուսական լրատվամիջոցների տեղեկ...
ՀԱՄԱՍ–ը Նեթանյահուին մեղադրում է հրադադարը խոչընդոտելու մեջ
ՀԱՄԱՍ-ի ավագ առաջնորդ Ուսամա Համդանը կարծում է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց չկա՝ Ի...
Ջալալ Հարությունյանի գործով նիստն անցել է լարված մթնոլորտում
Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրում ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստն անցել է լարված մթնոլոր...