Ղազախստանից Թաթարստանի ուղղությամբ ԱԹՍ–ներ չեն արձակվել. Ղազախստանի ՊՆ
Աստանան հերքել է Թաթարստանի ուղղությամբ Ղազախստանից անօդաչու թռչող սարքերի արձակման մասին ռուսական լրատվամիջոցների տեղեկությունները: Ղազախստանի պաշտպանության նախարարությունում Պետդումայի պատգամավոր Գուրուլևի ենթադրությունները իրականությանը չհամապատասխանող են անվանել։
«Telegram–ի որոշ ալիքներով տարածված տեղեկությունն այն մասին, որ անօդաչու թռչող սարքերը, որոնք իբր Ղազախստանի տարածքից արձակվել են Թաթարստանի Հանրապետության օբյեկտների ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը», - ասվում է Ղազախստանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։
Գերատեսչությունը նշել է, որ «նման ակնարկները նպատակ ունեն վարկաբեկել» Ղազախստանը։
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինայում զինհաշվառման տարիքային շեմը կիջեցվի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին օրենք է ստորագրել, որով զինվորական հաշվառման վերցված քաղաքացիների տարիքային շեմը 2...
ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինային 100 միլիարդ դոլարի օգնություն տրամադրելու հարցի շուրջ
ՆԱՏՕ-ն աշխատում է Ուկրաինային մինչև 100 միլիարդ դոլար արժողությամբ հնգամյա օգնության փաթեթի գաղափարի շուրջ, որը կկիրառվի...
ՀԱՄԱՍ–ը Նեթանյահուին մեղադրում է հրադադարը խոչընդոտելու մեջ
ՀԱՄԱՍ-ի ավագ առաջնորդ Ուսամա Համդանը կարծում է, որ Գազայի հատվածում հրադադարի շուրջ բանակցություններում առաջընթաց չկա՝ Ի...
Ջալալ Հարությունյանի գործով նիստն անցել է լարված մթնոլորտում
Սյունիքի մարզի Սիսիանի նստավայրում ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական նիստն անցել է լարված մթնոլոր...