ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ ահազանգեր՝ Նոր Հաճնի կամրջի անբարեկարգ լինելու մասին․ ՏԿԵՆ պարզաբանումը
Auroranews-ը բազամթիվ ահազանգեր է ստանում Նոր Հաճնի կամրջի անբարեկարգ վիճակի մասին: Նշվում է, որ իրավիճակն ավելի վատթար է դառնում անձրեւային եղանակին, երբ փոսերը լցվում են ջրով, իսկ գիշերը՝ ոչ կամուրջն է երեւում, ոչ էլ փոսերը:
Պարզաբանում ստանալու համար Auroranews-ը դիմեց Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարություն:
Գերատեսչությունից հայտնում են, որ նախորդ տարի կամուրջը նորոգելու համար երկու մրցույթ է հայտարարվել՝ հոկտեմբերին ու նոյեմբերին: Երկու մրցույթներն էլ չեն կայացել՝ մասնակիցներ չլինելու պատճառով:
«Առաջիկայում կրկին պատրաստվում ենք մրցույթ հայտարարել: Շինարարական ընկերություն պիտի լինի, որը կիրականացնի այդ աշխատանքները»,- ասացին նախարարությունից։
Գերատեսչությունից հույս հայտնեցին, որ այդուամենայնիվ երրորդ անգամ հայտարարված մրցույթին մասնակից կլինի:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ փոխնախարարը՝ Տավուշի չորս գյուղերի մասին
Որևէ մտահոգիչ քայլ չի արվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հեռախոսները դրեք փակ արկղում»․ Պապիկյանը, Ղազարյանն ու Աբազյանն ԱԺ-ում փակ նիստի է
Հայաստանի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Օրակարգում ՀՀ կառավարության ծր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անմեղ մարդու աղոթք». Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսով
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը կրկին շնորհավորել է սաղմոսով․«Սաղմոս համար 25՝ «Անմեղ մարդու աղոթք» դատ արա ինձ Տեր, քանզի...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...