ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հեռախոսները դրեք փակ արկղում»․ Պապիկյանը, Ղազարյանն ու Աբազյանն ԱԺ-ում փակ նիստի է
Հայաստանի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Օրակարգում ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին զեկույցի քննարկումն է:
Նիստին մասնակցում են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանն ու ՆԳ նախարար Վահե Ղազարյանը:
ՀՀ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նիստին բյուջեի կատարողականի քննարկմանը ներկայացրեց 2023թ. թվով 5 ծրագրերի համար ՀՀ ՊՆ-ին բյուջեից հատկացվել է 517,28 մլրդ դրամ, որը տարվա ընթացքում 9,19 մլրդ դրամով ավելացել է և կազմել 526, 47 մլրդ դրամ։
Ըստ նրա՝ կատարողականը կազմել է 99, 8 տոկոս։
«Կառավարության 2021-2026թթ.-ի գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների ՊՆ բաժնի ցանկը կազմված է 14 նպատակից, որոնք ներառում են 37 միջոցառումներ։ Դրանք հիմնականում կատարվել են նախատեսված ծավալներով և ժամկետներում»,-ասաց ՊՆ նախարարը։
Նիստը որոշվեց փակ ռեժիմով շարունակել․ հնարավոր է՝ խիստ գաղտնի հարցեր լինեն։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ փոխնախարարը՝ Տավուշի չորս գյուղերի մասին
Որևէ մտահոգիչ քայլ չի արվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ ահազանգեր՝ Նոր Հաճնի կամրջի անբարեկարգ լինելու մասին․ ՏԿԵՆ պարզաբանումը
Auroranews-ը բազամթիվ ահազանգեր է ստանում Նոր Հաճնի կամրջի անբարեկարգ վիճակի մասին: Նշվում է, որ իրավիճակն ավելի վատթար...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանի հետ հանդիպումից հետո Ոսկեպարի և Բաղանիսի բնակիչները պատրաստ են փակել ճանապարհները
Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ գյուղեր, որոնք վերջերս գրավել են Հայաստանի հանրության ուշադրու...