ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Արարատում. կան զոհեր և տուժածներ
Մարտի 25-ին, ժամը 18:45-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Փոքր Վեդի գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Տափերական գյուղի վարչական տարածքում բախվել են «Nissan» (վարորդ՝ Լ. Հ., ծնված 1981 թ․) և «Volkswagen» (վարորդ՝ Ա. Մ., ծնված 1969 թ․) մակնիշների ավտոմեքենաները: Ա․ Մ.-ն տեղում մահացել է։
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Եվ. Մ.-ն (ծնված 2010 թ․) տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են բավարար։
Փրկարարները «Nissan» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Լ․ Հ.-ին և մոտեցրել շտապօգնությանը, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, այնուհետև շտապօգնության ավտոմեքենային են մոտեցրել «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ն. Ս.-ին (ծնված 1980 թ․), ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա մահը։
Փրկարարները «Volkswagen» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել վարորդ Ա․ Մ.-ի դին, մոտեցրել շտապօգնությանը, այնուհետև հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։




Նմանատիպ հոդվածներ
Դանակահարված կանանցից մեկը հիվանդանոցում մահացել է, կասկածյալը հայտնաբերվել է ռեստորանում
Մարտի 24-ին, ժամը 11.19-ին, ոստիկանության Մաշտոցի բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ շտապօգնությ...
Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը
Հայտնի է դարձել այսօր՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը:Ավելի վաղ հ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Շղթայական ավտովթար՝ Երևանում. բախվել է 5 մեքենա
Երեկ՝ մարտի 21-ին շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 22։00-ի սահմաններում Եղվարդի խճուղուց դեպի Աշտարակի խ...
Կրակոցներ` Վայոց ձորում. կասկածյալը Եղեգնաձորի նախկին քաղաքապետն է
Shamshyan.com-ի տեղեկություններով մարտի 20-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 20։40-ի սահմաններում...