Հայտնի է Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը
Հայտնի է դարձել այսօր՝ մարտի 19-ին, Սյունիքի մարզում 4 մարդու կյանք խլած ավտովթար-հրդեհի զոհերի ինքնությունը:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մարտի 19-ին, ժամը 05:40-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սիսիանի օդանավակայանի խաչմերուկի մոտակայքում այրվում է ավտոմեքենա. ներսում կա քաղաքացի:
Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Պ. Բ.) և «VAZ» (վարոդ՝ Կ. Գ. ծնված 1986 թ.) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետևանքով «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 06:06-ին, մարվել՝ 06:30-ին: Ավտոմեքենան ամբողջությամբ մոխրացել է:
Փրկարարները «VAZ» մակնիշի ավտոմեքենայում հայտնաբերել են Հ. Հ.-ի (ծնված 1966 թ.), Ս. Հ.-ի (ծնված 1989 թ.), Ս. Գ.-ի (ծնված 2013 թ.) և Ն. Բ.-ի (ծնված 1967 թ.) մոխրացած դիերը:
Կ.Գ.-ն հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր:
Shamshyan.com-ի հաղորդմամբ, «ՎԱԶ 2106»-ի վարորդը աշխատում է ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Ջերմուկի բաժնում հերթապահ մասի հերթապահի օգնական, մահացածները նրա կինն է, անչափահաս երեխան և ազգականները։
Նմանատիպ հոդվածներ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Պայթյուն-փլուզում՝ նախկին պատգամավորի շշերի գործարանում. կան վիրավորներ
Այսօր՝ մարտի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարությ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Խոշոր վթար՝ Կոտայքում․ տուժածների վիճակը ծայրահեղ ծանր է
Մարտի 20-ին, ժամը 06:58-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ...
Երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի հարավ-արևելքում գտնվող Քահրամանմարաշ նահանգում 4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնո...
Եղբայրները ծեծել են տաքսու վարորդին, վնասել մեքենան, դանակահարել տաքսու կին ուղևորին
Մարտի 16-ի գիշերվա ժամը 2.15-ին ՆԳՆ ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին «Երևան» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել...