Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում ընկերական հանդիպում անցկացրեց Չեխիայի հավաքականի հետ։
Հայաստանի հավաքականը վստահ սկսեց հանդիպումը և 14-րդ րոպեին հասավ հաջողության․ հաշիվը բացեց Էդգար Սևիկյանը։ Թվում էր, թե Պետրակովի սաներն ընդմիջման կգնան հաղթական հաշվով, սակայն մրցավարի ավելացրած երկրորդ րոպեին պատասխան գոլը խփեց «Սպարտայի» կիսապաշտպան Լադիսլավ Կրեյչին։
Արդեն երկրորդ խաղակեսում Չեխիայի հավաքականն ուներ առավելություն և 74-րդ րոպեին առաջ անցավ հաշվի մեջ։ Գոլն իր ակտիվում գրանցեց Թոմաս Խորին։ Հանդիպման մնացած ժամանակահատվածում նոր գոլեր չգրանցվեցին, և դաշտի տերերը հաղթեցին 2։1 հաշվով։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը
Հայաստանի հավաքականը հանդիպման 14-րդ րոպեին ռմբարկու Էդգար Սևիկյանի գլխավորությամբ Հայաստանին առաջ մղեց Չեխիայի հավաքակա...
Առաջին խաղակեսը ավարտվեց` հաշիվը հավասարվեց
Չեխիայի հավաքականը առաջին խաղակեսից մեկ րոպե առաջ հավասարեցրեց հաշիվը: Խաղակեսը ավարտվեց Չեխիա 1։1 Հայաստան հաշվով:
ԼՈՒՍԱՆԿԱՐ. Հայաստանի ազգային հավաքականի մեկնարկային կազմը Չեխիայի դեմ խաղում
Հայաստանի ազգային հավաքականն արտագնա ընկերական խաղ է անցկացնում Չեխիայի ընտրանու հետ։ Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանա...
Սպերցյանը` Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10 ամենաթանկ ֆուտբոլիստների քառյակում
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով ընթացիկ մրցա...