Սպերցյանը` Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 10 ամենաթանկ ֆուտբոլիստների քառյակում
Հայաստանի ազգային հավաքականի և ռուսական «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Transfermarkt-ի վարկածով ընթացիկ մրցաշրջանում ընդգրկվել է ՌՊԼ-ի ամենաթանկ ֆուտբոլիստների ցուցակում։
Սպուտնիկ Արմենիայի փոխացմամբ, Սպերցյանը Սանկտ Պետերբուրգի «Զենիթից» Կլաուդինոյի և նրա թիմակից Մատվեյ Սաֆոնովի հետ կիսում է 2-4-րդ տեղերը։ Այս խաղացողներից յուրաքանչյուրն արժե 18 միլիոն եվրո։
Վարկանիշային աղյուսակի առաջին տեղը զբաղեցնում է «Զենիթի» մեկ այլ ֆուտբոլիստ՝ Վենդելը։
Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանում հայ կիսապաշտպանը անցկացրել է 19 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։
Սպերցյանը Կրասնոդարի շրջանավարտ է։ Ֆուտբոլիստը ծնվել է Ռուսաստանում, սակայն 2021 թվականի փետրվարին որոշել է հանդես գալ Հայաստանի ազգային հավաքականում։ Կիսապաշտպանի պայմանագիրը «Կրասնոդարի» հետ ավարտվում է 2026 թվականին։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանի հավաքականը բացեց հաշիվը
Հայաստանի հավաքականը հանդիպման 14-րդ րոպեին ռմբարկու Էդգար Սևիկյանի գլխավորությամբ Հայաստանին առաջ մղեց Չեխիայի հավաքակա...
Հայաստանի հավաքականն ընկերական խաղում զիջեց Չեխիային
Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը Պրահայում ընկերական հանդիպում անցկացրեց Չեխիայի հավաքականի հետ։ Հայաստանի հավաքակա...
Միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները 1 ոսկե և 3 բրոնզե մեդալ են նվաճել
Սերբիայում կայացած Ա կարգի միջազգային մրցաշարում հայ բռնցքամարտիկները նվաճել են 4 մեդալ։ ՀԲՖ մամուլի ծառայությունը հայտն...
Առաջին խաղակեսը ավարտվեց` հաշիվը հավասարվեց
Չեխիայի հավաքականը առաջին խաղակեսից մեկ րոպե առաջ հավասարեցրեց հաշիվը: Խաղակեսը ավարտվեց Չեխիա 1։1 Հայաստան հաշվով: