ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Սամսոնյանից հետո ձերբակալվեց նաև Վազգեն Սաղաթելյանը
AntiFake.am–ի տեղեկություններով՝ րոպեներ առաջ ձերբակալել են նաև «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ Վազգեն Սաղաթելյանին։ Վազգեն Սաղաթելյանին տարել են իր բնակարանից։
Հիշեցնենք, որ այսօր ավելի վաղ ձերբակալվել էր նաև Նարեկ Սամսոնյանը։ Նա և Սաղաթելյանը համատեղ համացանցային հաղորդաշար են վարում։
Փաստաբան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ Սամսոնյանին ձերբակալել են հենց այդ հաղորդումը փակելու նպատակով։
Քննչական կոմիտեից հայտնել էին, որ Սամսոնյանին ձերբակալել էին ՀՀ քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերի հատկանիշներով քննվող քրեական վարույթի շրջանակներում։ Նշենք, որ այդ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը վերաբերվում է խուլիգանությանը: Հոդվածի 2 մասի առաջին և երրորդ կետերը վերաբերում են խուլիգանությանը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից տեղեկատվական կամ հաղորդակցական տեխնոլոգիաներն օգտագործելով:
Տեսանյութը՝ Լիկա Թումանյանի ֆեյսբուքյան էջից։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Ազատի զորամասի գործով նիստին․ այն հետաձգվեց
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստը հետաձգվեց։ Փաստաբան Վահ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր տեսախցիկներ կտեղադրվեն, մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել. նախարար
Հայաստանում նախատեսվում է էլեկտրոնային տեսալուսանկարահանող նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։ Այս մասին ՀՀ ԱԺ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում մեքենաներ են մնացել ջրափոսերի մեջ
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Երևանում տրոլեյբուսը հայտնվում հորդառատ անձրևների հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 17-ամյա տղային դանակահարելուց հետո հարվածել են ոտքերով, ձեռքերով, մահակով․ Ոստիկանությունը մանրամասնում է
Մարտի 12-ին, ժամը 12.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, ո...