ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր տեսախցիկներ կտեղադրվեն, մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել. նախարար
Հայաստանում նախատեսվում է էլեկտրոնային տեսալուսանկարահանող նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։ Այս մասին ՀՀ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ ասաց ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը` անդրադառնալով ՃՏՊ–ների խնդրին։
«Մենք հիմա հետաքրքիր ծրագիր ունենք, պատրաստվում ենք էլեկտրոնային տեսալուսանկարահանող համակարգ ներդնել և մեծ աշխատանքներ ենք տանում։ Մրցույթ ենք հայտարարել։ Եթե ամեն ինչ բարեհաջող անցնի, մենք բոլոր մայրուղիներում կտեղադրենք նոր ու ժամանակակից տեսախցիկներ, որոնք ցույց կտան կմ/ժ–ում արագությունը, մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել։ Մենք ուսումնասիրել ենք բազմաթիվ երկրների փորձը, ու եվրոպական շատ երկրներում այս համակարգը ներդրված է»,– ասաց նա։
Նրա խոսքով՝ ծրագրում են թարմացնել նաև Երևանի խաչմերուկներում տեղադրված տեսախցիկները, քաղաքի մուտքերին և ելքերին էլ կտեղադրվեն։
Նախարարն ընդգծեց, որ Հայաստանի ճանապարհներին տրանսպորտային պատահարների առումով 2024 թվականին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ դրական դինամիկա է արձանագրվել։ ՃՏՊ–ները նվազել են 54-ով, մահվան ելքով վթարները` 6-ով, իսկ տուժածների թիվը պակասել է 110-ով։ Այս թիվը բավականին լավ է վերջին 10 տարվա կտրվածքով։
Ղազարյանի խոսքով` ՃՏՊ–ները շատ են լինում ճանապարհների պատճառով. փոսեր չկան, մարդիկ «գազ են տալիս»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Ազատի զորամասի գործով նիստին․ այն հետաձգվեց
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստը հետաձգվեց։ Փաստաբա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում մեկնարկել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները
Երևանում մեկնարկել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:«Անխափան...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում մեքենաներ են մնացել ջրափոսերի մեջ
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Երևանում տրոլեյբուսը հայտնվում հորդառատ անձրևների հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Տղամարդն ու երեխան Արմավիրի զինվորական պանթեոնից գողանում են Սուրբ Զատիկի կոմպոզիցիաները
Տղամարդն ու մանկահասակ երեխան Արմավիրի զինվորական պանթեոնից գողանում են Սուրբ Զատիկի կոմպոզիցիաները։ Այս մասին գրում են...