ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լարված իրավիճակ՝ Ազատի զորամասի գործով նիստին․ այն հետաձգվեց
ՀՀ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի զինվորական կացարանում տեղի ունեցած հրդեհի գործով դատական նիստը հետաձգվեց։ Փաստաբան Վահագն Հակոբյանը դատավոր Վարդան Հարությունյանին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց, ինչն անմիջապես մերժվեց։
Պաշտպանական կողմի փաստաբաններից մեկն էլ միջնորդություն ներկայացրեց գործով մեղադրյալ Գոռ Աղեկյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ։ Փաստարկներ ներկայացրեց, որ տնային կալանքի պարագայում էլ հնարավոր կլինի ապահովել նրա պատշաճ վարքագիծը։ Փաստաբանը միջնորդեց, որպեսզի դատարանն այլընտրանքային համակցված խափանման միջոց ընտրի, այն է` տնային կալանք, բացակայելու արգելք և գրավ։ Պաշտպանը շեշտեց նաև, որ Աղեկյանն ու իր ընտանիքը ՀՀ–ում որպես սեփականություն ունեն 1 անշարժ գույք, որը գնահատվել է 17 մլն դրամ։ Ուստի, ընտանիքը պատրաստ է գրավադրել տունը և այդքան գումար վճարել։
Դատարանը որոշեց, որ մեկ այլ մեղադրյալ` Մառլեն Սարգսյանը, պետք է ներկա գտնվի հաջորդ դատական նիստին, անկախ նրանից, որ վերջինիս նկատմամբ սանկցիա է կիրառվել։
Նշենք, որ նիստը պարբերաբար լարվում էր։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ կացարանում զոհված 15 զինվորի գործով նիստը վեճով սկսվեց․ ծնողների նկատմամբ սանկցիա կիրառվեց։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր տեսախցիկներ կտեղադրվեն, մարդը ստիպված կլինի արագությունն իջեցնել. նախարար
Հայաստանում նախատեսվում է էլեկտրոնային տեսալուսանկարահանող նոր տեսախցիկներով հագեցած համակարգ ներդնել։ Այս մասին ՀՀ ԱԺ պ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Երևանում մեքենաներ են մնացել ջրափոսերի մեջ
Համացանցում հրապարակվել է տեսանյութ, որում պատկերված է, թե ինչպես է Երևանում տրոլեյբուսը հայտնվում հորդառատ անձրևների հե...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ 17-ամյա տղային դանակահարելուց հետո հարվածել են ոտքերով, ձեռքերով, մահակով․ Ոստիկանությունը մանրամասնում է
Մարտի 12-ին, ժամը 12.15-ին, ՆԳՆ ոստիկանության Արաբկիրի բաժին «Ուիգմոր քլինիկ» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել, ո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում մեկնարկել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները
Երևանում մեկնարկել են ճանապարհների փոսային նորոգման աշխատանքները: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:«Անխափան...