Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը ՀՀ-ում
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում, Արագածոտնի, Կոտայքի, Վայոց Ձորի լեռներում, Գեղարքունիքում, Սյունիքի լեռնային և նախալեռնային գոտիներում ձյան առատ տեղումներ են գրանցվել, առանձին հատվածներում բուք է և ցածր հորիզոնական տեսանելիություն։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Տեղեկացվում է, որ հանրապետության տարածքում մարտի 20-24-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ։ Մարտի 21-24-ին լեռնային գոտիներում գիշերային ժամերին՝ ձյան տեսքով։
Քամին հարավային է, 2-5 մ/վ արագությամբ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 20-21-ին կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևան քաղաքում մարտի 20-24-ին, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, գիշերը տեղումները կլինեն ինտենսիվ։ Մայրաքաղաքում մարտի 20–ի ցերեկը կլինի 11-13 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +7...+9 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում են առատ տեղումներ, մառախուղ և քամի. եղանակը ՀՀ-ում
Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում...
Որոշ շրջաններում և Երևանում կանձրևի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ ս...
Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր ցերեկը և մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և...