Սպասվում են առատ տեղումներ, մառախուղ և քամի. եղանակը ՀՀ-ում
Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ ձյան տեսքով։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
Ըստ հաղորդագրության` մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն ինտենսիվ։ Քամին՝ հարավային 2-5 մ/վ, մարտի 21-22-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանն այսօր կշարունակի նվազել, բայց վաղվանից կբարձրանա 5-7 աստիճանով։
Երևանում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև։ Ցերեկային ժամերին կգրանցվի 6-8, գիշերը` 3-5 աստիճան տաքություն։
Հիշեցնենք` Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը երեկ տեղեկացրել էր, որ հզոր ցիկլոն է ներթափանցելու Հայաստան, առատ տեղումներ են սպասվում Հայաստանի 8 մարզում։
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը ՀՀ-ում
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում,...
Որոշ շրջաններում և Երևանում կանձրևի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ ս...
Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր ցերեկը և մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում...