Որոշ շրջաններում և Երևանում կանձրևի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային գոտիներում՝ թաց ձյան տեսքով։ Մարտի 19-ին, 20-ի գիշերը տեղումները առանձին վայրերում կլինեն՝ ինտենսիվ։ Տեղեկությունը հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից։
Քամին հարավարևմտյան է, 2-5 մ/վ արագությամբ, մարտի 21-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 14-17մ/վ արագությամբ: Օդի ջերմաստիճանը մարտի 19-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով, 20-22-ին նույնքան կբարձրանա։
Երևան քաղաքում մարտի 18-ին սպասվում է կարճատև անձրև։ Մարտի 19-22-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, մարտի 19-ին տեղումները կլինեն՝ ինտենսիվ։
Մայրաքաղաքում մարտի 18–ի ցերեկը կլինի 13-15 աստիճան տաքություն, իսկ երեկոյան ժամերին կգրանցվի +8...+10 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Սպասվում են առատ տեղումներ, մառախուղ և քամի. եղանակը ՀՀ-ում
Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային...
Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր ցերեկը և մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և...
Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա. եղանակը ՀՀ-ում
Հարավից հզոր ցիկլոնի ներթափանցմամբ պայմանավորված մարտի 19-ի լույս 20-ի գիշերը Շիրակում, Լոռիում, Տավուշի նախալեռներում,...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 21-23-ին, 24-ի գիշերը, 25-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում...