ԵՄ-ն հավանություն է տվել արհեստական ինտելեկտի ռիսկերից պաշտպանվելու մասին առաջին օրենքին
Եվրախորհրդարանը աշխարհում առաջինն է հավանություն տվել արհեստական ինտելեկտի մասին օրենքին, որը կկարգավորի արհեստական ինտելեկտի (ԱԻ) համակարգերի զարգացումը և դրանցից կպաշտպանի քաղաքացիներին: Այս մասին հայտնում է BBC-ն՝ նշելով, որ մարտի 13-ին օրինագծին կողմ է քվեարկել Եվրախորհրդարանը։ Օրենքը ուժի մեջ կմտնի 2025 թվականից ոչ շուտ:
Ըստ աղբյուրի՝ օրենքում ԱԻ համակարգերը բաժանվում են խմբերի և յուրաքանչյուր խմբի համար սահմանվում են իրենց սահմանափակումներն ու վերահսկողության միջոցները:
Ընդհանրապես արգելված կլինեն, օրինակ, այն համակարգերը, որոնք ստեղծվել են մարդկանց ենթագիտակցության վրա ազդելու համար, ինչպես նաև կենսաչափական ճանաչման համակարգերը, որոնք աշխատում են իրական ժամանակի ռեժիմում։
Համակարգերը, որոնք ստեղծում են բովանդակություն, ինչպիսին է ChatGPT-ն, պետք է, մասնավորապես, հստակ պիտակավորեն իրենց արտադրանքը և չներկայացնեն դրանք որպես կենդանի մարդկանց աշխատանք:
Օրինագիծը ընդունելով՝ Եվրախորհրդարանի պատգամավորները ցանկանում են երաշխավորել, որ համակարգերը կվերահսկվեն մարդկանց կողմից, կլինեն անվտանգ, թափանցիկ, խտրականություն չեն դնի օգտագործողների նկատմամբ և կնպաստեն շրջակա միջավայրի պաշտպանությանը։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը հայտնել է բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին
Հնդիկ գիտնականները հաջողությամբ փորձարկել են «Agni-5» բալիստիկ հրթիռ՝ հագեցած առանձնացող մարտագլխիկների անհատական ուղղոր...
Շրջանների մեծ մասում սպասվում են տեղումներ. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության շրջանների զգալի մասում այսօր ցերեկը և մարտի 18-21-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և...
Որոշ շրջաններում և Երևանում կանձրևի. եղանակը ՀՀ-ում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 18-ին առանձին շրջաններում, 19-22-ին շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ ս...
Սպասվում են առատ տեղումներ, մառախուղ և քամի. եղանակը ՀՀ-ում
Այսօր և առաջիկա 4 օրերին Հայաստանի շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ և մառախուղ, լեռնային...