Հնդկաստանը հայտնել է բալիստիկ հրթիռի հաջող փորձարկման մասին
Հնդիկ գիտնականները հաջողությամբ փորձարկել են «Agni-5» բալիստիկ հրթիռ՝ հագեցած առանձնացող մարտագլխիկների անհատական ուղղորդման տեխնոլոգիայով:
Ինչպես հաղորդում է «ՏԱՍՍ»-ը, այս մասին հայտնել է Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին:
«Հպարտ եմ Պաշտպանության հետազոտությունների և զարգացման կազմակերպության գիտնականներով՝ Հնդկաստանում մշակված «Agni-5» հրթիռի առաջին փորձնական արձակումն իրականացնելու համար, հրթիռ, որը հագեցած է առանձնացող մարտագլխիկների անհատական ուղղորդման տեխնոլոգիայով»,-«X» հարթակում գրել է վարչապետը:
Նա մանրամասներ չի հայտնել հրթիռի փորձարկման կամ բնույթի մասին։
Հնդկաստանը մշակել է « Agni » ընտանիքի մի քանի տեսակի հրթիռներ՝ «Agni -1»՝ 700 կմ թռիչքի հեռահարությամբ, «Agni -2»՝ 2 հազար կմ, «Agni-3»՝ ավելի քան 3 հազար կմ և «Agni-5»՝ ավելի քան 5 հազար կմ թռիչքի հեռահարությամբ:
Տեղական ԶԼՄ-ների տեղեկություններով՝ մշակվում է նաև «Agni-6» հրթիռը՝ մինչև 10 հազար կմ թռիչքի հեռահարությամբ և սուզանավից արձակվելու հնարավորությամբ։
Նմանատիպ հոդվածներ
ԵՄ-ն հավանություն է տվել արհեստական ինտելեկտի ռիսկերից պաշտպանվելու մասին առաջին օրենքին
Եվրախորհրդարանը աշխարհում առաջինն է հավանություն տվել արհեստական ինտելեկտի մասին օրենքին, որը կկարգավորի արհեստական ինտե...
Օդի ջերմաստիճանը կրկին կնվազի. եղանակը ՀՀ-ում
Այսօր Հայաստանի շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, գիշերային ժամերին լեռնային շրջաններում՝ ձյան տեսքով, առանձ...
Հայաստանի մի քանի շրջաններում ձյուն է տեղում. իրավիճակը ճանապարհներին
Աշոցքի, Ապարանի, Թալինի տարածաշրջաններում, Հրազդան և Չարենցավան քաղաքներում տեղում է ձյուն: Տեղեկությունը հայտնում է ՆԳՆ...
Ինչ եղանակ սապասել առաջիկայում
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 6-ին, 8-ին առանձին շրջաններում, մարտի 7-ին, 9-10-ին շրջանների զգալի մասում սպաս...