Առուշ Առուշանյանը` ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մասին
Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը հերքում է տեղեկությունը, թե ինքը ալկոհոլի ազդեցության տակ այսօր վարել է հոր կողմից գնած գոլդ համարանիշներով մեքենան:
«Էս դժվար իրավիճակում փոխանակ փորձենք մի բան շտկել, մի բան առաջ տանել, միայն խոսում ենք զրոներից» ,-Aravot.am-ին ասել է Առուշ Առուշանյանը, ապա շարունակել է. «Ողջ կյանքս զբաղվել եմ սպորտով, հիմա էլ զբաղվում եմ սպորտով, որպես կանոն խմիչքից շատ-շատ հեռու եմ, որպես կանոն խմիչքի փոխարեն միշտ նախընտրում եմ սպորտը, սա մի ռաունդ: Ինչ գրված է դրանով զբաղվում են փաստաբանները, օրենքի դաշտում, երբ լինի վերջնական պատասխան, կտեղեկանաք այդ մասին»:
Առուշանյանից հետաքրքրվել են՝ այսինքն վիճարկում է մեքենա վարելու իրավունքից իրեն զրկելու որոշու՞մը , թե՞ դրա մասին տեղեկությունը, որը զրպարտություն է համարում, ի պատասխան ասել է. «Ինչպես ասացի փաստաբաններն են զբաղվում այդ հարցով: Ո՛չ ասում եմ զրպարտություն է, ո՛չ էլ ձեր մյուս թվարկածը, ես նման բան չեմ ասում, փաստաբանները օրենքի շրջանակում կլուծեն խնդիրը, ես դրանով չեմ զբաղվում»:
Հիշեցնենք, որ ըստ shamshyan.com-ի պարեկները Առուշանյանին բռնել են խմածության ամենաբարձր աստիճանով, մեքենան տեղափոխել ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք, իսկ Առուշանյանին մեկ տարով զրկել մեքենա վարելու իրավունքից:
Նմանատիպ հոդվածներ
Սիգի ապօրինի որսի կամ արդյունահանման համար վնասի խոշոր չափ կհամարվի 150,000 դրամը գերազանցող գումարը. նախագիծ
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հան...
Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ. հայտնի է պատճառը
Շիրակի մարզպետի աշխատակազմից պաշտոնյաներ են ձերբակալվել: ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից լրագրողների հետ զրույցում փոխանցեցին...
Ո՞ր քաղաքական գործչին են քաղաքացիներն ամենից շատ վստահում. IRI հարցում
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում: Հարցումները անցկացվե...
Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ. մանրամասներ
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն...