Ո՞ր քաղաքական գործչին են քաղաքացիներն ամենից շատ վստահում. IRI հարցում
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում: Հարցումները անցկացվել են ամբողջ Հայաստանի տարածքում 2023-ի դեկտեմբերի 13-22-ն ընկած ժամանակահատվածում հեռախոսային հարցման մեթոդով։ Հարցմանը մասնակցել է 18 տարին լրացած 1 508 ՀՀ քաղաքացի։
Այն հարցին, թե արդյոք այս պահին Հայաստանը շարժում է ճի՞շտ, թե սխա՞լ ուղղությամբ, հարցվողների 50%-ը պատասխանել ՝ «ճիշտ», 39%-ը՝ «սխալ», իսկ 12%-ը դժվարացել է պատասխանել հարցին։ Անդրադառնալով այն հարցին, թե ո՞րոնք են այս պահին Հայաստանում առկա խնդիրներ, հարցվողները ամենաշատը նշել են՝ Հայաստանի ազգային անվտանգությունը և սահմանային խնդիրները։ Երկրորդ՝ ամենահաճախ հնչեցված խնդիրը գործազրկությունն է, իսկ երրորդը՝ քաղաքական անկայունությունը։
Ըստ հարցման` ՀՀ քաղաքացիները քաղաքական կամ հասարակական գործիչներից ամենից շատ վստահում են Նիկոլ Փաշինյանին՝ 17%, երկրորդը Արարատ Միրզոյանն է` 5%-ով, երրորդը՝ Արամ Սարգսյանը՝ 4%-ով, հաջորդում են Ալեն Սիմոնյանը (3%) ու Ռոբերտ Քոչարյանը(2%)։ Հարցման մասնակիցների 60%-ը նշել է, որ որևէ քաղաքական գործչի չի վստահում։
Եթե խորհրդարանական ընտրություններն անցկացվեին հաջորդ կիրակի, հարցվածների 17%-ն իր ձայնը կտար «Քաղաքացիական պայմանագրին», 3%-ը «Նիկոլ Փաշինյանի կուսակցությանը», 3%-ը «Իմ քայլը» դաշինքին։ 3%-ը կքվեարկեր «Հայաստան» դաշինքի օգտին, 2%-ը՝ ՀՀԿ-ի, 2%-ը «Բարգավաճ Հայաստանի», այդքան էլ՝ Վարդան Ղուկասյանի (Դոգ) «Հանրային ձայն» կուսակցության։ Քաղաքացիների 48%-ը նոր քաղաքական կուսակցությունների անհրաժեշտություն է տեսնում։ 47%-ը կարծում է, որ առկա կուսակցությունները բավարար են։
Նմանատիպ հոդվածներ
«Վարորդների և մեքենա ունեցողների համար». Բաբկեն Թունյանը գրառում է արել
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել...
Առկա է սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագիծ. մանրամասներ
Գոյություն ունի Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի կողմից հաստատված սահմանադրական բարեփոխումների հայ...
Սիգի ապօրինի որսի կամ արդյունահանման համար վնասի խոշոր չափ կհամարվի 150,000 դրամը գերազանցող գումարը. նախագիծ
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հան...
Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ. հայտնի է պատճառը
Շիրակի մարզպետի աշխատակազմից պաշտոնյաներ են ձերբակալվել: ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից լրագրողների հետ զրույցում փոխանցեցին...