Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ. մանրամասներ
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն է: Հայտնում են ոստիկանությունից:
Նշված հասցե բաժնից օպերատիվ խումբ և պարեկային կարգախումբ է մեկնել:
Ոստիկանները խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալել և Կենտրոնական բաժին են տեղափոխել 34-ամյա մի կնոջ:
Պարզվել է, որ վերոհիշյալ կնոջ և երթուղային ավտոբուսի 50-ամյա վարորդի միջև, կանգառում չկայանելու հետ կապված, վիճաբանություն է եղել, որի ընթացքում նրանք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց:
50-ամյա վարորդը ներկայացել է ոստիկանության Կենտրոնական բաժին: Խուլիգանություն կատարելու հիմնավոր կասկածի հիմքով նա նույնպես ձերբակալվել է:
Ոստիկանությունից հայտնում են՝ ձերբակալված անձինք և կազմված փաստաթղթերը փոխանցվել են քննչական բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ. հայտնի է պատճառը
Շիրակի մարզպետի աշխատակազմից պաշտոնյաներ են ձերբակալվել: ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից լրագրողների հետ զրույցում փոխանցեցին...
Covid-ի համավարակի պատճառով ՀՀ–ում կրթության որակի 4% անկում է եղել. քննարկում Դիլիջանում
ՀՀ–ում տնտեսական քաղաքականության առաջնահերթությունների, իրականացվող բարեփոխումների և առկա խնդիրների լուծման ուղիների վեր...
180 կառուցապատողի նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ
«Երևան քաղաքում ընթացքում գտնվող 4-րդ ռիսկայնություն ունեցող, մասնավորապես, բազմաբնակարանային շենքերի ընդհանուր թիվը 314...
«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը». Բեգոյան
«Երևանին շատ ծառատեսակներ են անհրաժեշտ, քանի որ գրեթե կեսն արդեն կորցրել է կենսունակությունը». այս մասին այսօր Երևանի քա...