Սիգի ապօրինի որսի կամ արդյունահանման համար վնասի խոշոր չափ կհամարվի 150,000 դրամը գերազանցող գումարը. նախագիծ
ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովը մարտի 13-ի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է «ՀՀ ջրային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» եւ «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը, որը ներկայացրել է ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը:
Ինչպես փոխանցում է Լուրերը, ակնկալվում է, որ նախագծերի ընդունմամբ կկանխվի ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործումը, այդ նպատակով հորատումը կամ լուծարված կամ կոնսերվացված հորատանցքերի վերաբացումը, ջրօգտագործման թույլտվությամբ տրված պայմանների խախտմամբ ջրառ իրականացնելը:
Կկիրառվի մակերևութային և ստորերկրյա ջրային ռեսուրսներից ապօրինի ջրօգտագործման դեպքերի համար տարբերակված վարչական և քրեական պատասխանատվություն` ստորերկրյա ջրային ռեսուրսներն առավելագույնս պահպանելու նպատակով:
Օրենքների նախագծերի լրամշակված փաթեթը կնպաստի Սևանա լճի էկոլոգիական հավասարակշռության վիճակի բարելավմանը, լճի և դրա ջրհավաք ավազանի էկոհամակարգերի կենսաբազմազանության պահպանություն և կենսապաշարների կայուն օգտագործման բարելավմանը, սիգի կայուն զանգվածի պահպանմանը, արդյունագործական որսի իրականացմանը: Մասնավորապես` սիգ ձկնատեսակի ապօրինի որսի կամ ապօրինի արդյունահանման համար վնասի խոշոր չափ է համարվել 150,000 ՀՀ դրամը գերազանցող գումարը:
Մտքերի փոխանակության ընթացքում հանձնաժողովի անդամները մտահոգություն են հայտնել ջրի կորուստների կապակցությամբ, ներկայացրել առաջարկներ` ուղղված ջրային ռեսուրսների պահպանությանը:
Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենսդրական փաթեթին:
Նմանատիպ հոդվածներ
Ձերբակալվել են Շիրակի մարզպետարանի աշխատակիցներ. հայտնի է պատճառը
Շիրակի մարզպետի աշխատակազմից պաշտոնյաներ են ձերբակալվել: ՀՀ Հակակոռուպցիոն կոմիտեից լրագրողների հետ զրույցում փոխանցեցին...
Ո՞ր քաղաքական գործչին են քաղաքացիներն ամենից շատ վստահում. IRI հարցում
ԱՄՆ Միջազգային հանրապետական ինստիտուտը (IRI) հասարակական կարծիքի հարցում է իրականացրել Հայաստանում: Հարցումները անցկացվե...
Ամիրյան փողոցում ավտոբուսի վարորդի և ուղևորի միջև ծագած վիճաբանությունն ավարտվել է նրանց ձերբակալությամբ. մանրամասներ
Մարտի 15-ին ՆԳՆ ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում է ստացվել, որ Ամիրյան փողոցի սուպերմարկետի մոտ վիճաբանություն...
«Վարորդների և մեքենա ունեցողների համար». Բաբկեն Թունյանը գրառում է արել
ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ես և իմ գործընկեր Նարեկ Զեյնալյանը շրջանառության մեջ ենք դրել...