Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի ընթացքում։
ՀՀ վարչապետի խոսքով` Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն է ունեցել մի պայմանավորվածություն` այն զինվորները, ովքեր մոլորվելով հայտնվում են հակառակ կողմում, կարճ ժամանակ անց վերադարձվում են։ Այս պայմանավորվածությունը մի X պահից խախտվել է։
«Վերջին շրջանի քննարկումներում, մենք Ադրբեջանի նախագահի հետ վերահաստատել ենք փոխադարձաբար, որ եթե շփոթվելու դեպք լինի, քննության արդյունքներով պետք է պարզվի` արդյոք անձը անցել է դիտավորյալ, թե շփոթության արդյունքում»,- ասաց նա։
Նրա խոսքով՝ հայկական կողմը քննություն է տարել ու պարզել՝ ադրբեջանցին մոլորվելու արդյունքում է հայկական կողմում հայտնվել, այլ հանցագործություն ՀՀ տարածքում չի կատարել։
«Այն, որ ՀՀ քննչական մարմինները վարել են քննություն և Ադրբեջանի քաղաքացու նկատմամբ հանգել են օբյեկտիվ ու արդարացնող եզրակացության, ևս մեկ անգամ վկայում է ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումների արդյունքների և ՀՀ ժողովրդավարական էության մասին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...
Երևանը Մոսկվային տեղեկացրել է Զվարթնոցում ՌԴ սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին. Պեսկով
ՌԴ-ն Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, Երևանի հ...