Երևանը Մոսկվային տեղեկացրել է Զվարթնոցում ՌԴ սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին. Պեսկով
ՌԴ-ն Հայաստանից ծանուցում է ստացել «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահների աշխատանքը դադարեցնելու մասին, Երևանի հետ շփումները շարունակվում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին:
«Իսկապես, գերատեսչական նամակ է ստացվել այդ կապակցությամբ, և գերատեսչությունների գծով այժմ շփումներ են իրականացվում։ Ավելին ես հիմա չեմ կարող ասել», - ասել Է Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Երևանի օդանավակայանում ռուս սահմանապահների մասին։
Կրեմլի ներկայացուցիչը հավելել է. «Բնականաբար, բոլոր հնարավոր մակարդակներում շփումները կշարունակվեն»:
Երեքշաբթի օրը Փաշինյանը հայտարարեց, որ սահմանապահները ռուս գործընկերներին տեղեկացրել են, որ հայկական կողմը կարող է ծառայություն իրականացնել «Զվարթնոց» օդանավակայանում՝ առանց իրենց աջակցության: Ավելի վաղ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ևս հայտարարել էր, որ Երևանը պաշտոնական նամակ է հղել Մոսկվային՝ Զվարթնոցում ռուս սահմանապահների գործունեությունը դադարեցնելու համար:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» հ...
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց. հարց՝ Փաշինյանին
Ինչո՞ւ ադրբեջանցի զինվորին հետ տվեցինք ոչ մի գերու դիմաց։ Այս հարցն ուղղվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մամւլի ասուլիսի...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...