Առուշանյանը ոչ սթափ վիճակում վարել է «000 OO 00» համարանիշներով մեքենան
Այսօր՝ մարտի 13-ին, ՊԾ Երևան քաղաքի գնդում օպերատիվ տեղեկություններ էր ստացվել, որ «Mercedes G 63» մակնիշի «000 OO 00» համարանիշի ավտոմեքենայի վարորդը այն վարում է ոչ սթափ վիճակում: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։
Նշվում է, որ տեղում պարեկները դուրս են գալիս ենթադրյալ երթուղու վայր ու ժամը 00:45-ի սահմաններում Թևոսյան փողոցում նկատում են «յաշիկը»:
Կայքը նշում է, որ պարեկները կագնեցրել են մեքենան և վարորդը սթափության փորձաքննության է ենթարկվում ու պարզվել է, որ նա մեքենան վարել է ոչ սթափ՝ խմածության ամենաբարձր աստիճան:
Ավտոմեքենան պարեկները տեղափոխել են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք:
Կայքի տեղեկություններով՝ վարորդը Գորիսի համայնքապետ 33-ամյա Առուշ Առուշանյանն է: Վերջինս 1 տարով զրկվում է ավտոմեքենա վարելու իրավունքից:
Հիշեցնենք, որ «000 OO 00» համարանիշը ձեռք է բերել «Առանցք» ՍՊԸ–ն, որը պատկանում է Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի հորը` Գագիկ Առուշանյանին։
Կայքի տեղեկություններով` Գագիկ Առուշանյանը նույնպես զրկված է ավտոմեքենա վարելու իրավունքից։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ն պատրաստ է «սահմանի ողջ երկայնքով գնալ լուծումների, այդ թվում՝ Տավուշին հարակից ամենախնդրահարույց հատվածներում»
Հայաստանը պատրա՞ստ է արդյոք առանց սահմանազատման բուն գործընթացը սկսելու Ադրբեջանին վերադարձնել չորս ոչ անկլավային գյուղե...
Հասկացել եմ, որ եթե դե յուրե այդ արձանագրումը չանենք, Հայաստանի լուծարմանը ոչ մի բան չի խանգարի. Փաշինյան
Մենք հասկանում էինք, որ այն ուժերը, որոնք հարձակվում էին Հայաստանի վրա, եւ երբ Արեւմուտքից իրենց հարցնում էին՝ էս ինչ եք...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանի մշակութային ցեղասպանության հերթական թիրախում Արցախի պետական համալսարանն է
Բռնազավթված Արցախում Ադրբեջանի պետական վարչակարգը շարունակում է ոչնչացնել հայկական հետքը։ Այս մասին գրառում է կատարել Հա...
Երևանի ընթացքը կարող է անդառնալի վնաս հասցնել դաշնակցային հարաբերություններին. ՌԴ ԱԳՆ
Երևանի ներկայիս ընթացքի շարունակումը կարող է անդառնալի վնաս հասցնել Ռուսաստանի և Հայաստանի դաշնակցային հարաբերություններ...