Հայտնի է, թե որքան կարժենա Գազայի հատվածի վերականգնումը
Իսրայելի պաշտպանության բանակի (ՑԱԽԱԼ) ռազմական գործողության արդյունքում տուժած Գազայի հատվածի վերականգնումը կպահանջի ավելի քան 90 մլրդ դոլար: Նման կարծիք է հայտնել Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսին։ Նրա խոսքը մեջբերում Է ՏԱՍՍ-ը։
«Հատվածի վերականգնման համար անհրաժեշտ կլինի ծախսել ավելի քան 90 մլրդ դոլար», - հայտարարել Է Եգիպտոսի ղեկավարը:
Նա նշել է, որ Գազայի հատվածն այժմ ականատես է մեծ ողբերգության, որին զոհ են գնացել հազարավոր մարդիկ:
Մարտի 4-ին հաղորդվել էր, որ Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների ղեկավարները պատրաստ են լրացուցիչ ավելի քան 1,6 մլրդ դոլար ուղղել Գազայի հատվածի վերականգնմանը:
Մարտի 7-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Կոնգրեսին հղած ուղերձում հայտարարել էր անկլավի տարածքում նավահանգիստ ստեղծելու մասին՝ ծովով մարդասիրական օգնություն մատակարարելու համար: Դրանից հետո Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը հաստատել է, որ ԵՄ-ն, ԱՄՆ-ն ու ԱՄԷ-ն պայմանավորվել են ծովային միջանցքի բացման շուրջ: Ենթադրվում է, որ երթուղին հասանելի կլինի մարտի 10-ին։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ սահմանը հատած ադրբեջանցին զինված է եղել․ ԱԱԾ-ն մանրամասնում է
ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել։ «Ս.թ. փետրվարի 28-ին՝ ժամը 05:15-ի սահմաններում, Սյուն...
Թուրքական բանակը լայնածավալ ցամաքային ռազմական գործողություն է ծրագրում
Թուրքական բանակը լայնածավալ ցամաքային ռազմական գործողություն է ծրագրում Իրաքի հյուսիսում՝ ընդդեմ Քրդստանի աշխատավորական...
Ադրբեջանը ռազմամթերքի խոշոր պաշարներ է ստանում նաև Եվրամիության անդամ Բուլղարիայից. Գեղամյան
NK Observer վերլուծական հարթակի վերջին ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Իսրայելից զատ, Ադրբեջանը ռազմամթերքի խոշոր...
ԼՈՒՍԱՆԿԱՐ․ Խերսոնի բարձրահարկ շենքը՝ ռուսական ավիառումբի հարվածից հետո․ հոսպիտալացվել է 7-ամյա տղա
Խերսոնի բարձրահարկ շենքը՝ ռուսական ավիառումբի հարվածից հետո։ Նախնական տվյալներով՝ զոհեր չկան։ Փրկարարները բնակարանի արգե...