ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Գազա. Նիկոլ Փաշինյան
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկել հայտարարություններով: Եգիպտոսի նախագահի հետ համատեղ ասուլիսում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանը ցավում է Գազայում ռազմական գործողությունների սրման հետևանքով տասնյակ հազարավոր անմեղ զոհերի փաստի կապակցությամբ: Նրա խոսքով` Հայաստանը վերապրել է քաղաքացիական բնակչության և քաղաքացիական ենթակառուցվածքների նկատմամբ հարձակումների արհավիրքը և միանում է Գազայում անհապաղ հրադադար հաստատելու միջազգային հանրության կոչերին:
«Այս հարցում բարձր ենք գնահատում Եգիպտոսի կողմից իրականացվող քայլերը՝ մարդասիրական օգնության անխափան մուտքը Գազա ապահովելու, վիրավոր պաղեստինցիներին ընդունելու և օտարերկրացիներին տարհանելու հարցերում։ Մենք նաև քննարկեցինք և Եգիպտոսի մեր գործընկերների աջակցության ու խորհրդատվության կարիքը ունենք` մեր կողմից հումանիտար օգնություն Գազա հասցնելու հետ կապված, և շնորհակալություն նախագահ աս-Սիիսին` այս հարցում օգնության պատրաստակամության համար: Արտգործնախարարներն այս հարցով կզբաղվեն»,- ասել է Փաշինյանը: Ինչ վերաբերում է պաղեստինա-իսրայելական հակամարտությանը, ապա Հայաստանը, ըստ Փաշինյանի, մշտապես աջակցել է միջազգային հանրության կողմից որդեգրած «երկու պետությունների» սկզբունքին։
Նմանատիպ հոդվածներ
Լավրովը՝ «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնության հետ շփումներում,...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքսիկայում նախագահի թեկնածուն արյամբ կնքել է երդումը
«Ուժ և սիրտ հանուն Մեքսիկայի» աջ կենտրոնամետ դաշինքից Մեքսիկայի նախագահի թեկնածու Գալվեսն արյունով է կնքել կենսաթոշակայի...
Թուրքիան և Հայաստանը բանակցություններ կանցկացնեն
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատաս...
ՀՀ ԱԳՆ-ն Զելենսկիի՝ Հայաստան հնարավոր այցի մասին
Նախատեսվում է արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան: Հանրապետության արտաքին գործերի նախարարու...