ՀՀ ԱԳՆ-ն Զելենսկիի՝ Հայաստան հնարավոր այցի մասին
Նախատեսվում է արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան: Հանրապետության արտաքին գործերի նախարարությունն արձագանքել է տարածվող լուրին։ «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան՝ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանն ասել է.
«Կարող եմ ասել, որ բարձրաստիճան այցերի մասին պատշաճ ժամկետներում պաշտոնապես իրազեկվում է»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մարտին կայցելի Երևան ու Բաքու։ Նշվում է, որ Հայաստան այցը, հավանաբար, տեղի կունենա մարտի 4-ին։
Factor TV-ի տեղեկություններով ՝ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին առաջիկայում կայցելի Հայաստան։ Լրատվականի աղբյուրի փոխանցմամբ՝ Ուկրաինայի նախագահի այցը Հայաստան այս պահին պատրաստվում է, սակայն այցի ժամկետը վերջնականապես հաստատված չէ։
Ուկրաինական կողմի հետ ժամկետի մասին բանակցություն է ընթանում։ Սպասվում է, որ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում կլինի մարտ ամսին։ Հայաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Լոբաչ Վալերին այսօր չի հերքել Factor TV-ի այս տեղեկությունը։ Նրան նախ հարց է տրվել՝ ռուս-ուկրաինական պատերազմի հավանական ազդեցության մասին Հարավային Կովկասում, որին դիվանագետը պատասխանել է․ «Իրականում այս պահին շատ բան կա ասելու, բայց դեռևս չեմ կարող ոչինչ ասել։ Մի քանի օր հետո դուք ինքներդ կլսեք նորություններ, կիմանաք, թե ինչ է կատարվելու։ Ես իմ կողմից կասեմ, որ Ուկրաինան պատրաստ է աջակցել Հայաստանին։ Փակագծերը չբացելով․․․ կտեսնեք մի քանի օր անց։ Ամեն դեպքում, մեր երկիրը կանի ամեն ինչ՝ տարածաշրջանի կարգավորման, կայունացման համար»։
Լրագրողի հարցին՝ արդյո՞ք նա ակնարկում է Ուկրաինայի նախագահի հավանական այցը, Լոբաչ Վալերին պատասխանել է․ «Ես կարող եմ միայն այն ասել, որ գարունը շատ պոզիտիվ իրադարձություններ կբերի Հայաստանին»։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ. ԱՄՆ-ն՝ Երևանի ձեռնարկած քայլերի մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության...
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչն է հիմք ծառայել, որ ռուսական կողմն ազատ է արձակել ադրբեջանցուն. Սիրանուշ Սահակյան
Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի ք...
Զելենսկին հայտարարեց, թե որ դեպքում ԱՄՆ-ին ռազմավարական գործընկեր չի համարի
ԱՄՆ-ն կդադարի լինել Ուկրաինայի ռազմավարական գործընկերը, եթե Վաշինգտոնն օգնության փաթեթ չտրամադրի։ Այս մասին հայտարարել Է...
Լավրովը՝ «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնության հետ շփումներում, հաստ...