ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մեքսիկայում նախագահի թեկնածուն արյամբ կնքել է երդումը
«Ուժ և սիրտ հանուն Մեքսիկայի» աջ կենտրոնամետ դաշինքից Մեքսիկայի նախագահի թեկնածու Գալվեսն արյունով է կնքել կենսաթոշակային տարիքը 65-ից 60-ի նվազեցնելու, ինչպես նաև սոցիալական ծրագրերը չկրճատելու իր խոստումը: Այս մասին քաղաքական գործիչը հայտնել է նախընտրական հանրահավաքի ժամանակ, որի տեսանյութը տեղադրել է X-ի էջում:
«Ես, երբ ստանձնեմ նախագահի պաշտոնը, չեմ չեղարկի սոցիալական ծրագրերը, որոնք մեքսիկացիների իրավունքն են: Ես կավելացնեմ, որ կենսաթոշակի անցնելու տարիքը կկազմի 60 տարի», - հայտարարել է թեկնածուն, որից հետո նոտարի ներկայությամբ ստորագրել է փաստաթուղթ՝ իր խոստումներով: Ստորագրության վերևում Գալվեսը ձախ ձեռքի ցուցամատի արյունոտ մատնահետք է տեղադրել։ «Խոստումներն ամրացված են իմ արյունով, դա ամենաթանկ բանն է, որ ես ունեմ։ Սոցիալական ծրագրերը չեն կրճատվի», - հայտարարել է կինը ՝ հավաքված կողմնակիցներին ցույց տալով իր ստորագրած փաստաթղթի թերթիկը։
Մեքսիկայում նախագահական ընտրություները տեղի կունենան հունիսի 2-ին: Իշխող ձախ կենտրոնամետ Ազգային վերածննդի շարժման թեկնածուն Կլաուդիա Շեյնբաումն է, որը 2018-2023 թվականներին գլխավորել է Մեխիկո քաղաքի կառավարությունը: Դրա հիմնական ընդդիմախոսը սենատոր Սոչիտլ Գալվեսն է, որը ներկայացնում է «Ուժ եւ սիրտ հանուն Մեքսիկայի» ընդդիմադիր աջ կենտրոնամետ դաշինքը։ Գործող նախագահ Անդրես Մանուել Լոպես Օբրադորը չի առաջադրվի, քանի որ Սահմանադրությամբ կրկնակի վերընտրություն նախատեսված չէ:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայաստանը հումանիտար օգնություն կուղարկի Գազա. Նիկոլ Փաշինյան
Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ աս-Սիսիը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԶԼՄ ներկայացուցիչների համար հանդես են եկե...
Լավրովը՝ «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնության հետ շփումներում,...
Թուրքիան և Հայաստանը բանակցություններ կանցկացնեն
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատաս...
ՀՀ ԱԳՆ-ն Զելենսկիի՝ Հայաստան հնարավոր այցի մասին
Նախատեսվում է արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան: Հանրապետության արտաքին գործերի նախարարու...