Լավրովը՝ «Զվարթնոցում» ՌԴ սահմանապահների ներկայության հարցի մասին
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը, Ռուսաստանի Դաշնության հետ շփումներում, հաստատում է իր պատրաստակամությունը լուծելու Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի հարցը 2020 թվականի եռակողմ հայտարարությունների հիման վրա։ Նա միաժամանակ ընդգծել է, որ Բաքվի և Երևանի հարաբերություններում առաջընթացը կախված կլինի նրանից, թե որքան ազնվորեն կկատարվեն եռակողմ պայմանավորվածությունները:
Լավրովը մեկ այլ լրագրողի հարցին պատասխանելիս ասել է, որ չի կարող հաստատել այն տեղեկությունը, որ Հայաստանը քննարկում է Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում ռուս սահմանապահներ ունենալու իրագործելիությունը։
«Ես չեմ կարող հաստատել այդ հաղորդագրությունները, թեև դա լիովին տեղավորվում է այն դիրքորոշումների տրամաբանության մեջ, որոնք այժմ սահմանում է Հայաստանի ղեկավարությունը՝ վարչապետ Փաշինյանը, և Հայաստանի խորհրդարանի նախագահը և այլ գործիչներ», - ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ու
Հիշեցնենք, որ փետրվարի 27-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ասել է, որ ռուս սահմանապահները պետք է հեռանան Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայանից՝ հավելելով, որ հայկական կողմն ինքը կպաշտպանի երկրի սահմանները։
Ավելի ուշ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ասել է, որ Մոսկվան Երևանից որևէ հարցում չի ստացել այդ օդանավակայանից ռուս սահմանապահների դուրսբերման վերաբերյալ։
Մարտի 1-ին Հայաստանի խորհրդարանի իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանն ասել է, որ իր քաղաքական ուժը մտահոգված է ռուս սահմանապահների ներկայությամբ, և այս հարցի շուրջ քննարկումներ են ընթանում։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան և Հայաստանը բանակցություններ կանցկացնեն
Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի բանագնաց Սերդար Քըլըչը ՌԻԱ Նովոստիի հարցին ի պատասխան, ասել...
ՀՀ ԱԳՆ-ն Զելենսկիի՝ Հայաստան հնարավոր այցի մասին
Նախատեսվում է արդյո՞ք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի այցը Հայաստան: Հանրապետության արտաքին գործերի նախարարություն...
Ռուսաստանը վստահելի կամ բարեխիղճ դաշնակից կամ գործընկեր չէ. ԱՄՆ-ն՝ Երևանի ձեռնարկած քայլերի մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանել է «Ամերիկայի ձայնի» հայկական ծառայության հարցմանը՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի անդամակցության...
Շատ կարևոր է հասկանալ, թե ինչն է հիմք ծառայել, որ ռուսական կողմն ազատ է արձակել ադրբեջանցուն. Սիրանուշ Սահակյան
Փետրվարի 21-ին հայտնի դարձավ, որ Ռուսաստանի ոստիկանությունը Մոսկվայի Դոմոդեդովո օդանավակայանում ձերբակալել է Ադրբեջանի ք...