ԱՄՆ-ը հաստատել է` բրիտանական բեռնատար նավը խորտակվել է Կարմիր ծովում
ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել է, որ բրիտանական MV Rubymar բեռնատար նավը խորտակվել է Կարմիր ծովում։
Հիշեցնենք` փետրվարի 18-ին այն հարձակման էր ենթարկվել Եմենի հյուսիսում իշխող Անսար Ալլահ շարժման (հութիների) ուժերի կողմից Ադենի ծոցում: Փետրվարի 19-ին հութիները հայտարարել էին նավի վրա հարձակման մասին, և, ըստ նրանց, այն զգալի վնաս է ստացել և սպառնում է խորտակվել։ Նավի անձնակազմը կարողացել է տարհանվել։
Նույն օրը Sky News Arabia-ն՝ վկայակոչելով Եմենի աղբյուրներին, հայտնել էր, որ նավը խորտակվել է։ Այս մասին ասել էր նաև հութիների ռազմական խոսնակը։ Նշենք նաև, որ ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը հաստատել էր, որ հութիների հրթիռը խոցել է բեռնանավը, սակայն նավի վիճակը չէր մեկնաբանել։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն` ադրբեջանական կողմի հայտարարության մասին
Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, թե իբր ՀՀ ԶՈւ-ն գնդակոծել է Քարվաճառի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական դիր...
ֆրանսիական պաշտպանական սպառազինության խմբաքանակն այսօր Հայաստան կառաքվի. Le Figaro
Այսօր Հայաստան կառաքվի նաև պաշտպանական սպառազինության ֆրանսիական խմբաքանակը: Այս մասին տեղեկացնում է Le Figaro-ն։«Le Fig...
Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատերազմի. Մեդվեդև
Բունդեսվերի սպաների միջև գաղտնալսված խոսակցությունը վկայում է այն մասին, որ Գերմանիան պատրաստվում է Ռուսաստանի հետ պատեր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բնակելի շենքի մոտ անօդաչու թռչող սարք է ընկել ու պայթել. Սանկտ Պետերբուրգ
Սանկտ Պետերբուրգում բնակելի շենքի մոտ անօդաչու թռչող սարք է ընկել ու պայթել։Սանկտ Պետերբուրգի նահանգապետը հայտնել է Կրաս...