Հուսանք՝ հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել․ Փաշինյանը՝ ԱԳ նախարարների հանդիպման մասին
Աթենքում Հունաստանի վարչապետի հետ համատեղ հայտարարության շրջանակում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, որ Կիրիակոս Միցոտակիսի հետ քննարկվել է նաև էթնիկ զտումների հետևանքով ԼՂ-ից տեղահանվածների հումանիտար կարիքների բավարարման հարցը, ասել է․
«Մենք այժմ երկարաժամկետ ծրագրերի մասին որոշումներ կայացնելու փուլում ենք: Նաև կարևոր է, որ եթե մեր հայրենակիցները ԼՂ վերադառնալու իրատեսական հնարավորություն չունենան, մեր քաղաքականությունն է ամեն ինչ անել, որ նրանք մնան ՀՀ-ում, և այսօր մենք նաև քննարկեցինք այս իրավիճակի հետ կապված հարցեր»:
Ըստ վարչապետի՝ տարածաշրջանային և միջազգային իրավիճակը ևս քննարկման առանցքում է եղել:
«Վարչապետ Միցոտակիսին պատմեցի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու ուղղությամբ գործադրվող մեր ջանքերի մասին, պատմեցի նաև առկա խնդիրների մասին, ուր ենք մենք հասել և ինչ խնդիրներ կան հետագա առաջընթացը ապահովելու համար: Իհարկե տեղյակ եք, որ առաջիկայում սպասվում է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հերթական հանդիպումը, և պետք է հույս ունենանք, որ այդ հանդիպման ընթացքում հնարավոր կլինի առաջընթաց արձանագրել»,- ասել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նա...