Հայաստանի քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են․ Ալեն Սիմոնյան
Հայաստանում արտահերթ ընտրություններն անթույլատրելի են։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
Ըստ նրա դա պատասխանատվությունից փախչել է։
«Հայաստանի քաղաքացիներն արդեն իրենց ընտրությունը կատարել են, նման հարց չի քննարկվում ու չի քննարկվել»,- ասել է Սիմոնյանը։
Նա նշել է․ «ՔՊ-ն վերցրել է պատասխանատվություն ու դա կտանի մինչև վերջ»։
ԱԺ նախագահը ասել է․ «Մենք առաքելություն ունենք՝ Հայաստան ու տարածաշրջան խաղաղություն բերելն է, դրանից հետո կգա ընտրությունների ժամանակը, մենք կներկայացնենք մեր տեսլականը, ընդդիմադիրներն՝ իրենց, ու Հայաստանի ժողովուրդը կրկին կգնա ազատ, արդար ընտրությունների ու կընտրի այն իշխանությանը, որին ճիշտ կգտնի»
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նա...
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...