ՀԱՊԿ-ը ինքն իրեն անջատել է և չի աշխատում․ անընդհատ երազում ենք ինչ-որ երկրի կցորդ լինենք․ Սիմոնյան
Վարչապետն արձանագրել է, որ ՀԱՊԿ-ին փաստացի մեր չմասնակցությունը իրենից ներկայացնում է սառեցած հարաբերութուններ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։
«Մենք ՀԱՊԿ-ին մի հարց ենք տվել, որը մնացել է անպատասխան՝ ո՞րն է ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին։ Չե՞ք ուզում գաք նայեք որն է, դուք ՀՀ սահմանը ճանաչու՞մ եք, ՀՀ-ն ՀԱՊԿ-ին անդամագրվելով ո՞ր սահմանով է անդամագրվել, քանի դեռ այդ հարցի պատասխանը չկա, կարծում եմ, որ ՀԱՊԿ-ը ինքն իրեն անջատել է և չի աշխատում»,- նշեց նա։
Հարցին՝ այդ դեպքում ինչո՞ւ ՀՀ-ն դուրս չի գալիս ՀԱՊԿ-ից, Սիմոնյանը պատասխանեց․ «Սպասում ենք, տեսնենք ինչ կլինի, ուզում եմ մի քիչ վստահեք ներքաղաքական դիրքորոշմանը ու մարտավարությանը, վստահեք մի քիչ էլի։ Շատ բաներ կան, չեմ կարող բարձրաձայն ասել, բայց ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու վրդովմունքը, զայրույթը, վերաբերմունքը ՀԱՊԿ-ի նկատմամբ լիովին կիսում եմ ես և ՀՀ իշխանությունները։
Չեմ հասկանում այն տրամաբանությունը, որ անընդհատ երազում ենք ինչ-որ երկրի կցորդ լինենք։ Ես կարծում եմ, որ այլընտրանքը յուրաքանչյուր հնարավոր միջոցով ՀՀ անվտանգությունը ապահովելն է ու ամբողջը զամբյուղի մեջ չդնելը։ Մենք այդպես արեցինք ու երբ եկավ x պահը, երբ վստահ էինք, որ անհնար է, որ մեր դաշնակիցը մեզ չպաշտպանի, պարզվեց մեր դաշնակիցը դա թույլ տվեց ու նաև շատ բաների վրա աչք փակեց։
Հետո էլ մեզ մեղադրեց՝ ժամանակագրությունը խախտելով, թե իբր մեր պատճառով էր։ Գուցե իրենց երկրում, որտեղ կա 12 ժամային գոտի, բայց Հայաստանում բոլորը գիտեն՝ երբ ինչ տեղի ունեցավ։ Այդ փորձը այստեղ չստացվեց ու դա հակառուսական ալիք բարձրացրեց ՀՀ-ում այն աստիճանի, որ ռուս պատգամավորներին պաշտպանող ընդդիմադիրները իրենց թույլ չէին տալիս խոսել դրա մասին։ Դա հո մենք չարեցինք, դա արեցին իրենց գործողությունները, այն սուտը, որ լցնում էին էկրաններից, երբ մարդիկ, ովքեր մեզ չեն սիրում, ասում էին դա սուտ է»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ադրբեջանցիներն ավերել են օկուպացված Մարտակերտ քաղաքի թանգարանը
Ադրբեջանցիներն ավերել են օկուպաված Մարտակերտ քաղաքի թանգարանը։ Այս մասին հայտնում է Արցախի «Հայքի մշակույթի օմբուդսմեն»-...
Մարուքյանն ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է 1992 թվականին «Նեզավիսիմայա գազ...
Մահացել է Նիկոլայ Ռիժկովը
Կյանքի 94-րդ տարում մահացել է ԽՍՀՄ կառավարության նախկին ղեկավար, ՀՀ Ազգային հերոս Նիկոլայ Ռիժկովը։ Այս մասին հայտնել Է Դ...