Մարուքյանն ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է 1992 թվականին «Նեզավիսիմայա գազետա»-ում տպագրված՝ Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովի հարցազրույցի բնօրինակ ապացույցը։
«Ադրբեջանի առաջին նախագահ Այազ Մութալիբովը հայտարարել է, որ «Խոջալուի վրա հարձակումը անակնկալ հարձակում չէր»։ 1992 թվականին ռուսական «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նա ընդգծեց, որ «հայերը բաց են թողել միջանցք, որպեսզի մարդիկ հեռանան»: Սակայն Ադրբեջանի Ժողովրդական Ճակատի զինված ստորաբաժանումների կողմից խաղաղ բնակիչների շարասյունը գնդակոծվել է Աղդամի շրջանի սահմանի մոտակայքում, ինչն ավելի ուշ հաստատել է Այազ Մութալիբովը, ով այս հանցավոր արարքը կապել է իրենց իշխանությունից հեռացնելու՝ ընդդիմության փորձերի հետ և կատարվածի համար ամբողջությամբ մեղադրեց իր հակառակորդներին: Ռուսական «Նովոյե վրեմյա Մութալիբով» ամսագրին տված իր հարցազրույցում նա ասել է, որ «Խոջալուի բնակիչների գնդակահարությունն ակնհայտորեն կազմակերպվել է ինչ-որ մեկի կողմից՝ Ադրբեջանը վերահսկողության տակ վերցնելու համար»,- գրել է նա:

Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
ՌԴ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը կհանգեցնի՞ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն․ Deutsche Welle
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը քննարկումներ է առաջացրել երկրի արտաք...
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու ՔՊ-ականները․ փակ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանում երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և իշխանական պատգամավորների փակ հանդիպումը...
ՀԱՊԿ-ը ինքն իրեն անջատել է և չի աշխատում․ անընդհատ երազում ենք ինչ-որ երկրի կցորդ լինենք․ Սիմոնյան
Վարչապետն արձանագրել է, որ ՀԱՊԿ-ին փաստացի մեր չմասնակցությունը իրենից ներկայացնում է սառեցած հարաբերութուններ։ Այս մասի...