Տեղյա՞կ եք, որ Ղրիմը ճանաչել եք Ռուսաստանի մաս․ հարց՝ Վահե Ղազարյանին
Տեղյա՞կ եք, որ Ղրիմը ճանաչել եք Ռուսաստանի մաս: Այս հարցը լրագրողներն այսօր՝ փետրվարի 26-ին, ԱԺ-ում ուղղեցին ՆԳ նախարար Վահե Ղազարյանին, ինչից նա անակնկալի եկավ:
«Տեղյակ չեմ, բայց կփորձեմ հասկանալ, թե ինչի մասին է խոսքը: Դու մի մոռացի, որ ես ՆԳ նախարար եմ, ոստիկանապետը չեմ: Եկեք չքաղաքականացնենք ոչ մի բան, ես չեմ սիրում քաղաքականության մեջ մտնենք համակարգը»,- ասաց նա: Լրագրողի դիտարկմանը, որ ինքը քաղաքական պաշտոն է զբաղեցնում, նա ասաց. «Ես կփորձեմ համակարգը քաղաքականությունից մի քիչ զերծ պահել»:
Հարցին՝ հիմա Ղրիմը Ռուսաստա՞ն է, թե՞ Ուկրաինա, Վահե Ղազարյանն ասաց. «Ցավդ տանեմ, բերեք էդ հարցը թողնենք»:
Նշենք, որ ՀՀ ՆԳՆ ոստիկանության կայքում Ղրիմը որպես ՌԴ մաս է նշված։

Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նա...