Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի․ Մելքոնյան
Եթե Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշի գալ Հայաստան, ուրեմն պիտի ընդունենք, ի՞նչ խնդիր ունենք մենք։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
Հարցին՝ այդ այցին ինչպե՞ս կարձագանքի Ռուսաստանը, պատգամավորն ասաց․«Մեզ չի հետաքրքրում, թե Ռուսաստանն ինչ կարձագանքի կամ չի արձագանքի, դա իր գործն է։ Մեզ մեր երկրի շահերն են հետաքրքրում, մեր երկրի շահերը ոնց մեզ թելադրում է, մենք այնպես էլ պետք է առաջնորդվենք»։
Դիտարկմանը, թե 44-օրյա պատերազմին Ուկրաինան «Ֆոսֆորային զենքեր» էր ուղարկում Ադրբեջան, Մելքոնյանը կասկածի տակ դրեց այդ պնդումը․ «Դուք կարո՞ղ եք ապացուցել, որ դա Ուկրաինան էր տվել։ Իրենք էլ ասում են, որ այդ զենքն եկել է Ռուսաստանից։ Այնպես որ մենք ոչ այնտեղից ունենք հիմքեր, ոչ էլ այնտեղից»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է Инфоте...
Մարուքյանն ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է 1992 թվականին «Նեզավիսիմայա գազ...
ՌԴ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը կհանգեցնի՞ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն․ Deutsche Welle
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը քննարկումներ է առաջացրել երկրի արտաք...
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու ՔՊ-ականները․ փակ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանում երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և իշխանական պատգամավորների փակ հանդիպումը...