Ինչո՞ւ պետք է մեր մայթերը ասֆալտ լինեն, այլ ոչ թե բազալտ կամ այլ քարեր. Սուքիասյան
Ամբողջ ՀՀ-ի ընդերքը բազալտ է, բայց ՀՀ տարածքում բազալտի գները անհասկանալի են։ Այս մասին ՀՀ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում հայտարարել է ՔՊ պատգամավոր Խաչատուր Սուքիասյանը։
«Ինչ է սա նշանակում, կամ որ այս սարքավորումները չեն հասցնում մեծ քանակի արտադրել։ Մեր ամբողջ երկրի ընդերքը բազալտ է, ո՞վ է վերլուծելու, պատճառն ի՞նչն է, որ այս գինն է։ Միգուցե սարքավորումնե՞րն են, որ ծավալ չեն կարող տալ, ինչո՞ւ պետք է մեր մայթերը ասֆալտ լինեն, այլ ոչ թե բազալտ կամ այլ քարեր, որոնք որ էտ խտությունն ունեն։
Հարցը բազալտը չի, սրանք խնդիրներ են, որոնք ներդրում անելու դեպքում, անգամներ շատ ավելանալու է դրանց իրացման ծավալը․ ճիշտ գնահատենք ինչ ենք ուզում, ինչո՞ւ պետք է այդ գինը լինի»,- նշեց Սուքիասյանը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է, թե երբ և որտեղ տեղի կունենա Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությունների հանդիպումը
Ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների՝ տեղեկացնում ենք, որ Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների պատվիրակությու...
ՀԱՊԿ-ից մեկնաբանել են անդամակցությունը դադարեցնելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀԱՊԿ քարտուղարությունը Երևանի կողմից անդամակցության դադարեցման դիմում չի ստացել, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի թեզն, ամենա...
Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ քննարկե՞լ է նրա հայտարարությունը
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Նիկոլ Փաշինյանի հետ դեռ չի քննարկել նրա հայտարարությունը ՀԱՊԿ-ին Երևանի անդամակցության «սառե...
Ռուսաստանն ու Իրանն ինչպե՞ս կընկալեն Ֆրանսիայի հետ ռազմական համագործակցությունը
«Երբ խոսում ենք պարտավորությունների մասին, պետք է դիտարկենք երկուստեք»։ Այս մասին ասել է Հայաստանի պաշտպանության նա...