Ես ոչ մի անգամ իմ ընկերներից չեմ հրաժարվում․ Ղազարյանը՝ Փաշինյանի մասին
Հայաստանը տարածաշրջանի ամենաանվտանգ երկրներից մեկն է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ՆԳ նախարար Վահե Ղազարյանը։
Լրագրողի հարցին՝ տեղյակ է արդյո՞ք, որ վարչապետի կնոջ՝ Աննա Հակոբյանին սպասարկող մեքենաները թաղանթապատված են, Ղազարյանը պատասխանեց․
«Տեղյակ չեմ, առաջին անգամ եմ լսում դրա մասին, որ տեղեկանամ միանշանակ քայլեր կձեռարկեմ»,- ասաց նա։
Հարցին, արդյոք կաշկանդվա՞ծ է Փաշինյանի եւ նրա ընտանիքի վերաբերյալ հարցերից, Ղազարյանը պատասխանեց․ «Ես ոչ մեկից կաշկանդված չեմ, ես տեղյակ չեմ դրանից»։
Հարցին, թե Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած ընկերական հարաբերություններն իրեն չեն կաշկանդո՞ւմ, նախարարը պատասխանեց․ «Ես ոչ մի անգամ իմ ընկերներից չեմ հրաժարվում։ Լավ է, թե վատ է, դուք տվեք գնահատականը։ Ես հիմա եւ ունեմ աշխատանքային ընկերներ, եւ ունեմ մանկության ընկերներ»։
Նմանատիպ հոդվածներ
Զելենսկին իր հետ պետք է Հայաստան բերեր Ադրբեջանում պահվող հայ գերիների․ Инфотека24
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր պատրաստվում պարզապես պաշտոնական այց կատարել Հայաստան։ Այս մասին գրում է И...
Մարուքյանն ուշագրավ փաստեր է հրապարակել Խոջալուի դեպքերի հետ կապված
ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը X-ի իր միկրոբլոգում հրապարակել է 1992 թվականին «Նեզավիսիմայա գազ...
ՌԴ-ի հետ հարաբերությունների ճգնաժամը կհանգեցնի՞ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալուն․ Deutsche Welle
ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության սառեցման մասին վարչապետ Փաշինյանի հայտարարությունը քննարկումներ է առաջացրել երկրի արտաք...
Ի՞նչ են քննարկել Փաշինյանն ու ՔՊ-ականները․ փակ հանդիպումը տևել է ավելի քան 3 ժամ
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Խորհրդարանում երեկ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի և իշխանական պատգամավորների փակ հանդի...