Ռաիսին առաջարկել է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից
Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին առաջարկել է Իսրայելին հեռացնել ՄԱԿ-ից։ Այս մասին նա ասել է կիրակի օրը՝ ելույթ ունենալով Թեհրանում Իսլամական հեղափոխության հաղթանակի 45-րդ տարեդարձի առթիվ կազմակերպված զանգվածային ցույցի ժամանա, հաղորդում է IRNA գործակալությունը:
«Մեր առաջարկն է՝ հեռացնել Սիոնիստական ռեժիմը ՄԱԿ-ից»,- հավելել է նա՝ ասելով, որ Իսրայելը խախտել է 400 հայտարարություն, բանաձև և միջազգային կազմակերպությունների կողմից ձեռնարկված միջոցներ։
Պաղեստինի հարցը բնութագրելով որպես «մարդկության գլխավոր առաջնահերթություն»՝ Իրանի նախագահը նշել է, որ կառավարությունները պետք է խզեն բոլոր տնտեսական հարաբերություններն ու փոխգործակցությունը Սիոնիստական ռեժիմի հետ՝ հանցագործություններ կատարելուց զերծ պահելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված...
Ամենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին. ԲԴԽ պաշտոնական պարզաբանում
ՀՀ դատական դեպարտամենտը տարածել էր տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավա...