Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված հարցազրույցում, ես համարել եմ հարված խաղաղության գործընթացին: Այս մասին Բրիտանական The Telegraph-ին տված հարցարզրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Բայց այդ հարվածը ինքը ուղղակի առանձին վերցրած գործընթաց չէ եւ դա սկսվել է առաջինը Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումներից, երկրորդը՝ Գրանադայի հանդիպման մերժումներից, ապա Բրյուսելի հանդիպման մերժումից եւ նաեւ հետագա հանդիպումների մերժումներից»,- ասել է նա:
Հարցին, թե ինչու է ձգձգվում խաղաղության պայմանագիրը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ Փաշինյանն ասել է, որ այդ պայմանագրի ճարտարապետությունն ու սկզբունքները համաձայնեցված են. «Նախորդ տարեվերջին մեզ թվում էր, թե մենք շատ մոտ ենք ի վերջո վերջնական պայմանագրի տեքստի համաձայնեցմանը»:
Հարցին, թե արդյոք Փաշինյանը ցանկությունը ունի Հայաստանը տանել Եվրամիության ուղղությամբ, այն սարքել նպատակ, արդյոք դա խելամիտ է, Փաշինյան ասել է, որ Հայաստանի Հանրապետությունը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր
կհամարի:
Նշենք, որ ամբողջական հարցազրույցը եթեր կհրապարակվի այսօր երեկոյան 21:50-ին:
Նմանատիպ հոդվածներ
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...
Ամենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին. ԲԴԽ պաշտոնական պարզաբանում
ՀՀ դատական դեպարտամենտը տարածել էր տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավա...
Վահան Քերոբյանը հրաժարական է տվել
Ստացվեց այնպես, որ ես էկոնոմիկայի նախարարի պաշտոնում այլևս չեմ ծառայելու Ձեզ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Էկոն...