Պեսկովը` Ռուսաստան-Ուկրաինա բանակցությունների մասին
Ուկրաինան կարող էր 2022 թվականի մարտին Ռուսաստանի հետ խաղաղության համաձայնագրեր կնքել ավելի ցածր գնով, բայց անգլո-սաքսոնների խնդրանքով այն հետո հրաժարվեց ձեռք բերված արդյունքներից, այժմ իրավիճակից ելքը գնալով ավելի դժվար է լինելու Կիևի և Արևմուտքի համար։ Այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Հավաքական Արևմուտքի և Ուկրաինայի համար ամեն անգամ ավելի ու ավելի դժվար կլինի»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես է Արևմուտքը կարող արժանի ելք գտնել այն իրավիճակից, որի մասին խոսել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ամերիկացի լրագրող Թակեր Կարլսոնին տված հարցազրույցում։
«Որովհետև Ուկրաինան կարող էր խաղաղության համաձայնագրեր կնքել մարտին (2022թ. - խմբ.) ավելի ցածր գնով, բայց դա չարեց, ավելի ճիշտ՝ արեց դա, իսկ հետո, ինչպես մենք ենք ասում, անգլո-սաքսոնների խնդրանքով նրանք հրաժարվեցին բանակցությունների հնարավորությունից»,- ընդգծել է նա։
Պեսկովը, խոսելով Ուկրաինայի հետ նոր խաղաղ բանակցությունների հնարավորության մասին, ասել է, որ այժմ իրականությունը բոլորովին այլ է, և Կիևի ռեժիմը պետք է ճանաչի դա։
«Հիմա, եթե մենք գնանք նույն բանակցություններին, ապա հիմա կա բոլորովին այլ իրականություն: Եվ այս այլ իրականությունը, որքան էլ ցավալի լինի Կիևի ռեժիմի համար, պետք է ճանաչվի», - ասել է Պեսկովը:
Նմանատիպ հոդվածներ
Արդյոք շարունակո՞ւմ է Իրանը սպառնալիք տեսնել Սյունիքի նկատմամբ. հարց` ՀՀ-ում Իրանի դեսպանին
Իրանն ու Հայաստանը բոլոր ոլորտներում կարող են իրենց հարաբերությունները զարգացնել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել...
Ալեն Սիմոնյանի հարսի և նույն գործով կալանավորված Լիլի Մկրյանի խափանման միջոցը փոխվել է
Դատախազը 2024 թվականի փետրվարի 12-ին սեփական նախաձեռնությամբ փոխել է Քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթով անցնող...
Հայաստանը պատրաստ է ԵՄ-ի հետ լինել այնքան մոտիկ, ինչքան ԵՄ-ն դա հնարավոր կհամարի. Նիկոլ Փաշինյան
Այն հայտարարությունները, որ Ադրբեջանի նախագահը արեց 2024 թվականի հունվարի սկզբին ադրբեջանական հեռուստեսություններին տված...
Ամենահայտնի քրեական գործերով տեսանյութի շուրջ աղմուկի մասին. ԲԴԽ պաշտոնական պարզաբանում
ՀՀ դատական դեպարտամենտը տարածել էր տեսանյութ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի քրեական գործերի վաղեմության ժամկետների ավա...