Հիմա մենք բարձրացնում ենք մեր պատրաստակամությունը. դա պետք է անեն բոլորը. Էստոնիայի ՊՆ
Էստոնիան, չնայած ամերիկացի լրագրող Թակեր Կառլսոնին տված հարցազրույցում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարություններին, նախատեսում է շարունակել պաշտպանական գիծ ստեղծել, որի շրջանակներում մտադիր է 600 բունկեր կառուցել Ռուսաստանի Դաշնության հետ սահմանին։ Այս մասին DPA գործակալությանը հայտնել է հանրապետության պաշտպանության նախարար Հաննո Պևկուրը։
«Մենք չենք փոխի մեր ծրագրերը միայն այն պատճառով, որ Պուտինը հարցազրույց է տվել լրագրողին»,- ասել է նա։
«Հիմա մենք բարձրացնում ենք մեր պատրաստակամությունը: Եվ դա պետք է անեն բոլորը: Ոչ միայն այստեղ՝ Էստոնիայում, այլ բոլորը»,- ասել է պաշտպանության նախարարության ղեկավարը և նշել՝ սա այն է, ինչ մենք կարող ենք անել խաղաղ ժամանակ: Նա հավելել է, որ իր երկիրը նաև զինամթերք, զենք և տեխնիկա է գնելու։
Հիշեցնենք՝ Պուտինը Կարլսոնին տված հարցազրույցում ասել է, որ Ռուսաստանը տարածքային պահանջներ չունի Լեհաստանի, Լատվիայի կամ մայրցամաքի այլ երկրների նկատմամբ։
Նմանատիպ հոդվածներ
Կա մի գործոն, որը չի կարող չանհանգստացնել. Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուս-հայկական հարաբերությունները ամրության ստուգում են անցնում, անցած տարին բարդ էր, Sputnik-ին տված հարցազրույցում հայտ...
Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով. Կոլոմինա
ՆԱՏՕ–ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում...
«Պաշտպանության ուժերը պետք է պատրաստվեն հնարավոր հակամարտությանը». Նորվեգիայի ՊՆ
Նորվեգիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բյորն Արիլդ Գրամը կոչ է արել երկրին հատուկ ռազմական գործողության ավարտից...
«Մենք՝ եվրոպացիներս, այնքան ուժեղ չենք, որ ռուսները մեզ լուրջ ընդունեն». Օրբան
Եվրամիությունն այնքան ուժեղ չէ, որ Ռուսաստանը լուրջ վերաբերվի դրան։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարա...