«Մենք՝ եվրոպացիներս, այնքան ուժեղ չենք, որ ռուսները մեզ լուրջ ընդունեն». Օրբան
Եվրամիությունն այնքան ուժեղ չէ, որ Ռուսաստանը լուրջ վերաբերվի դրան։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարարել է Ավստրիայի նախկին կանցլեր Վոլֆգանգ Շյուսելի հետ զրույցում։ Տեղեկատվությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Խոսքը վստահության մասին չէ, մեր խնդիրը ուժի բացակայությունն է։ Մենք՝ եվրոպացիներս, այնքան ուժեղ չենք, որ ռուսները մեզ լուրջ ընդունեն։ Սա խաղ է իշխանության շուրջ», - Օրբանի խոսքը մեջբերում է Die Presse թերթը։
Նրա կարծիքով՝ Եվրամիությունը պետք է ուժ ցուցաբերի և Ռուսաստանին հստակ հասկացնի, որ ինքը գիտակցում է երկու կողմերի շահերի առկայությունը։
«Նման հիմքի վրա կարելի է համաձայնագրեր կնքել», - կարծում է վարչապետը։
«Ուկրաինան մեզ՝ եվրոպացիներիս, ոչ մի լրացուցիչ անվտանգություն չի տալիս, քանի որ մեզանից շատերն արդեն ՆԱՏՕ - ի անդամներ են, որը շատ ավելի ուժեղ է, քան Ռուսաստանը», - կարծում է Օրբանը և նշում՝ ոչ մի վտանգ չկա, որ Ռուսաստանը հարձակվի ՆԱՏՕ-ի անդամի վրա։
Նմանատիպ հոդվածներ
Կա մի գործոն, որը չի կարող չանհանգստացնել. Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուս-հայկական հարաբերությունները ամրության ստուգում են անցնում, անցած տարին բարդ էր, Sputnik-ին տված հարցազրույցում հայտ...
Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով. Կոլոմինա
ՆԱՏՕ–ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում...
«Պաշտպանության ուժերը պետք է պատրաստվեն հնարավոր հակամարտությանը». Նորվեգիայի ՊՆ
Նորվեգիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բյորն Արիլդ Գրամը կոչ է արել երկրին հատուկ ռազմական գործողության ավարտից...
Մտավախություն կար, որ հարցազրույցի մեկնարկից առաջ խեղճ Կառլսոնի նկատմամբ հալածանք կլինի. Պեսկով
Թաքեր Կարլսոնն Արեւմուտքում վատ է զգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի պատճառով, սակայն այդ աշխատանքը ժողո...