Կա մի գործոն, որը չի կարող չանհանգստացնել. Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուս-հայկական հարաբերությունները ամրության ստուգում են անցնում, անցած տարին բարդ էր, Sputnik-ին տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը: Նա նշել է՝ ողբերգական իրադարձությունները՝ հայ բնակչության արտագաղթը Լեռնային Ղարաբաղից, չէր կարող չազդել նաև երկկողմ հարաբերությունների վիճակի վրա։
«Գաղտնիք չէ, որ տեղի ունեցածի համար պատասխանատվության զգալի մասը նախընտրում են բարդել նաև Ռուսաստանի վրա։ Դա անդրադարձել է մեր քաղաքական երկխոսության վրա»,- նշել է Կոպիրկինը։
Դիվանագետի խոսքով՝ հայտնի է, որ հայկական ղեկավարությունը հիմա հարցականի տակ է դրել անվտանգության ապահովման այն բանաձևը, որը գործում էր մինչ օրս, և այդ ոլորտում դիվերսիֆիկացման ուղղություն է վերցրել։
«Այս ամենը չէր կարող չանդրադառնալ մեր հարաբերությունների մթնոլորտի վրա։ Ուղղակի պետք է ասեմ, որ հիմա այդ հարաբերությունները յուրատեսակ ամրության փորձություններ են անցնում»,-նշել է դեսպանը։
Ռուսաստանը Հայաստանի հետ հարաբերությունների հարցում իր մոտեցումը չի փոխել։ ՌԴ ղեկավարությունը, նրա խոսքով, բազմիցս ասել է, որ Մոսկվան շարունակում է Երևանի հետ հարաբերությունները որպես դաշնակցային դիտարկել: Երկկողմ հարաբերությունների իրավապայմանագրային հիմքում շուրջ 200 փաստաթուղթ կա, այդ թվում՝ անվտանգության ապահովման հարցերին վերաբերող: Եվ ռուսական կողմն անում է առավելագույնը, որպեսզի տարբեր ոլորտներում հարաբերությունների ինտենսիվությունը չնվազի։ Կոպիրկինը կարծում է, որ չնայած առկա խնդիրներին` երկկողմ հարաբերությունները շարունակում են ամուր մնալ:
Միևնույն ժամանակ, նրա խոսքով, կա մի գործոն, որը չի կարող չանհանգստացնել. վերջին շրջանում տարածաշրջան է բերվել մի բան, որը կարելի է անվանել աշխարհաքաղաքական առճակատում:
«Արևմտյան երկրները, որոնք փորձում են օգտագործել տարածաշրջանում առկա խնդիրները, խաղադրույք են կատարում այն բանի վրա, որ այստեղ թուլացնեն Ռուսաստանի դերը, գուցե նույնիսկ նրան դուրս մղելու նպատակով, և, իհարկե, ճեղքեր ստեղծեն Հայաստանի Հանրապետության հետ մեր երկկողմ հարաբերություններում։ Այդ նպատակը չեն թաքցնում։ Ամերիկյան պաշտոնական ներկայացուցիչները Հայաստանի հետ հարաբերություններն ուղղակիորեն դնում են Ռուսաստանի, Իրանի դեմ պայքարի համատեքստում։ Այս ամենը լուրջ մտահոգություն և անհանգստություն է առաջացնում»,-ասել է Կոպիրկինը։
Նա հույս է հայտնել, որ երկու երկրների և ժողովուրդների հարաբերությունների հիմքն ու օբյեկտիվ շահերը բավականաչափ ամուր են ներկայիս փորձությունները հաղթահարելու համար:
Նմանատիպ հոդվածներ
Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով. Կոլոմինա
ՆԱՏՕ–ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում...
«Պաշտպանության ուժերը պետք է պատրաստվեն հնարավոր հակամարտությանը». Նորվեգիայի ՊՆ
Նորվեգիայի պաշտպանության նախարարության ղեկավար Բյորն Արիլդ Գրամը կոչ է արել երկրին հատուկ ռազմական գործողության ավարտից...
«Մենք՝ եվրոպացիներս, այնքան ուժեղ չենք, որ ռուսները մեզ լուրջ ընդունեն». Օրբան
Եվրամիությունն այնքան ուժեղ չէ, որ Ռուսաստանը լուրջ վերաբերվի դրան։ Այս մասին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը հայտարա...
Մտավախություն կար, որ հարցազրույցի մեկնարկից առաջ խեղճ Կառլսոնի նկատմամբ հալածանք կլինի. Պեսկով
Թաքեր Կարլսոնն Արեւմուտքում վատ է զգում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հարցազրույցի պատճառով, սակայն այդ աշխատանքը ժողո...