Շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով. Կոլոմինա
ՆԱՏՕ–ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը։ Այս մասին X–ի իր միկրոբլոգում գրել է Կովկասում և Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինան։
«Իսկապես շատ կարևոր է, որ Հայաստանը և Ադրբեջանը կրկին հանդիպեն բարձր մակարդակով և համաձայնեն շարունակել երկարատև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։ ՆԱՏՕ-ն վճռականորեն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը»,– գրել է նա։
Հիշեցնենք՝ երեկ Մյունխենում եռակողմ հանդիպում է տեղի ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Արբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև:
Նմանատիպ հոդվածներ
Կա մի գործոն, որը չի կարող չանհանգստացնել. Կոպիրկինը՝ հայ-ռուսական հարաբերությունների մասին
Ռուս-հայկական հարաբերությունները ամրության ստուգում են անցնում, անցած տարին բարդ էր, Sputnik-ին տված հարցազրույցում հայտ...
«Ռուսաստանը 1991 թվականի սահմաններին վերադարձնելու փորձերը կհանգեցնեն միայն մեկ բանի». Մեդվեդև
Ռուսաստանին 1991 թվականի սահմաններին վերադարձնելու փորձերը կհանգեցնեն Արևմուտքի հետ գլոբալ պատերազմի և հարձակումների Բեռ...
Ուկրաինայի հակամարտությունում հաղթանակը կորոշվի ԱԹՍ-ներով և արհեստական ինտելեկտով. Բորել
Ուկրաինայում ռազմական գործողություններում հաղթանակը կորոշվի անօդաչու սարքերով և մարտի դաշտում արհեստական ինտելեկտի կիր...
Պատրաստ եմ Թրամփի հետ մեկնել առաջնագիծ, եթե նա համաձայնվի այցելել Ուկրաինա. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պնդում է, որ պատրաստ է ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի հետ մեկնել առաջնագիծ, եթե...