Կիևի մոտակայքում մեկնարկել է Bayraktar-ի գործարանի կառուցումը
Թուրքական «Բայկար» ավիաշինական ընկերությունը սկսել է Կիևի մերձակայքում գործարանի շինարարությունը, որտեղ կարտադրվեն «Բայրակթար» TB2 կամ TB3 անօդաչու թռչող սարքեր: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ընկերության գլխավոր տնօրեն Սելջուկ Բայրաքթարին։
«Մեր գործարանը կառուցվում է... Մեզ 12 ամիս է պետք շինարարությունն ավարտելու համար, իսկ հետո կանցնենք ներքին սարքավորումներին և կազմակերպչական կառուցվածքին», - հայտարարել է Բայրաքթարը Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադում անցկացվող «World Defence Show» ռազմական ցուցահանդեսի ժամանակ Reuters-ին տված հարցազրույցում: Գործարանում նախատեսվում է աշխատանքի տեղավորել մինչև 500 մարդ։ Այն կկարողանա տարեկան արտադրել մինչև 120 ԱԹՍ:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ՊՆ-ն հայտարարություն է տարածել
Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետ...
Հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր. ՀՀ ՊՆ
Փետրվարի 13-ին Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կող...
ԼՈՒՍԱՆԿԱՐ. «Առավոտս սկսում եմ ապաստարանում». Բորել
Եվրամիության արտաքին և անվտանգային քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, որը նախօրեին ժամանել էր Կիև, առ...
Լատվիան վերականգնել է պարտադիր զինծառայությունը. հայտնի է պատճառը
Լատվիայի իշխանությունները վերականգնել են պարտադիր ծառայությունը երկրի զինված ուժերում՝ ռուսական հարձակման սպառնալիքի պատ...